Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Չկարողացանք ծավալել պետական մակարդակի լուրջ գործունեություն

Չկարողացանք ծավալել պետական մակարդակի լուրջ գործունեություն
07.11.2023 | 07:32

Բոլոր ժամանակներում աշխարհի ժողովուրդներն իրարից տարբերվել են իրենց մտածողությամբ, կենսափիլիսոփայությամբ, ապրելու կամքով, մի խոսքով՝ տվյալ կոնկրետ էպոխայի համար ժամանակակից լինելով կամ չլինելով։

Միշտ էլ, բոլոր ժամանակներում ու էպոխաներում, տվյալ իրավիճակում ավելի նպաստավոր պայմաններում գտնվող ժողովուրդները դարձել են քաղաքակրթական առաջնորդներ մյուսների համար։

Պատմական զարգացման այս պրոցեսում մի խումբ առաջնորդ ժողովուրդներին փոխարինելու են եկել այլ ժողովուրդներ՝ անցում կատարելով աշխարհի զարգացման մի պարադիգմից դեպի մի նոր, ավելի հեռանկարային, պարադիգմ։

Եվ, ամեն անգամ, զարգացման պրոցեսի այս անվերջ շղթայի պոչում հայտնվել են այն ժողովուրդները, որոնք չեն ունեցել տվյալ էպոխային համապատասխան «ժամանակակից» մտածողություն և համարվել են «հետամնացներ»։

Նման «հետամնացներն» էլ լրացրել են մի կերպ գոյությոն քարշ տվողների բավականին ստվար շարքերը։

Ինչպես մարդիկ են իրենց մտածողությամբ լինում առաջադեմ, կամ էլ երկրորդական ու երրորդական դիրքերի տեր, այնպես էլ ժողովուրդները, որոնք իրարից տարբերվում են «նորի» ստեղծմանը մասնակցելու, կամ գոնե դրա հետ ինչ որ ձևով առնչվելու չափով։

Բացի սրանից, աշխարհումը «նորի» ստեղծմանը ավելի ակտիվ ձևով մասնակցել են այն ժողովուրդները, որոնք գտնվել են տվյալ էպոխայում աշխարհի սիրտ համարվող տարածքներում։

Այս իմաստով, անկախ մեր ստեղծարար լինելու մասին մեր կարծիքից, վաղնջական ժամանակներից սկսած, ապրելով աշխարհի սրտում, մենք շատ պասիվ մասնակցություն ենք ունեցել «նորի» ստեղծման պրոցեսում։

Հավանաբար, ի թիվս այլ հիպոթեզների, դրա պատճառը մեր ոչ ծովային ժողովուրդ լինելու հանգամանքն է, մի պնդում, որը հետագա ուսումնասիրությունների կարիքն ունի։

Մեր պատմության մեջ, Արտաշեսյանների ակտիվ գործունեության ժամանակները չհաշված, մենք աշխարհի մակարդակով գործունեություն ծավալել ենք մեկ էլ ուշ միջնադարյան տարանցիկ առևտրի գործում, որն, իհարկե, պետականություն չունենալու պարագայում, ֆենոմենալ երևույթ էր։

Այսպես, թե այնպես, ներկայում, այլևայլ հանգամանքների բերումով, մենք, չկարողանալով ծավալել պետական մակարդակի լուրջ գործունեություն, ժամանակակից «հետամնացների» շարքում ենք։

Ապիկար ձևերով մսխելով խորհրդային ժամանակներից ժառանգություն ստացած լուրջ արդյունաբերական, գյուղատնտեսական, կրթական, գիտական և այլ հնարավորություններն ու պոտենցիալը, մենք հայտնվել ենք լինել չլինելու եզրին։

Անկախության ամբողջ շրջանում, եթե արտաքին քաղաքականության ոլորտում մեր հնարավորությունները սահմանափակ էին, ապա որևէ մեկը մեզ չէր խանգարում ունենալ ռացիոնալ ներքին քաղաքականություն, բայց որը չունեցանք նույն հետամնացության և տգիտության պատճառով։

Սովորաբար, երբ մարդիկ ու ժողովուրդները իրենց գոյաբանական բնույթի պրոբլեմները լուծած են լինում, սկսում են մրցել, թե ով է ավելի հարուստ կամ ազդեցիկ։

Այս վերջին 30+ տարիներին մերոնք, իրենց քարանձավային գավառամտությամբ, չհասկացան, որ մեր գոյաբանական պրոբլեմները լուծված չեն և գեղացիական փութկոտությամբ սկսեցին իրար հետ մրցել, թե ով է ավելի հարուստ, դրանով իսկ ավելի մոտենալով այն սահմանին, որից հետո սկսում ես զրկվել Հայրենիք ունենալու իրավունքից ու երջանկությունից։

Մենք ականատես ենք թշնամիների ու բարեկամների հետ ձեռ ձեռի տված սեփական տունը քանդելու մի ունիկալ պրոցեսի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ