«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մեղքերի հետ մենակ մնալու պատմություններով ապագա չես կերտի (սարի բարձրությունը սարից է երևում)

Մեղքերի հետ մենակ մնալու պատմություններով ապագա չես կերտի    (սարի բարձրությունը սարից է երևում)
14.10.2023 | 18:20

Սովետահայ մարդը պաշտելու աստիճան սիրում էր իր մեծերին՝ պարծենալու աստիճան հպարտանում նրանցով ու իրենց գործով։

Անգիր հիշում ու ցիտում էր նրանց կերտած ազգային սիմվոլներին վերաբերող ցանկացած մանրուք։ Դաստիարակվում էր նրանց ոգով։

Հոմո սովետիկուսը ազատագրեց Արցախը, վերահռչակեց հայրենիքի կորսված անկախությունը։

Եկան լավն ու վատը բաց տողի վրա գրելու ժամանակները։

Ազատագրեց, վերահռչակեց, բայց իր կենդանության օրոք իր մասնակցությամբ ու հաջորդ երկու սերունդների հետ միասին մսխեցին ու կորցրեցին աննախադեպ խոշոր ձեռքբերումը։

Հատկապես դաժան պարտությունից հետո, հրապարակում բաց քննարկվող հետընթացի պատճառները բացմաթիվ են ու բազմազան. Դրանցից հաճախ մատնանշվողը կյանքից հեռացած սովետական բարքերն են։ Նույն բարքերը, որոնցով ներծծված նախորդ դարի 80-90-ականների սերունդները կերտեցին հաղթանակները։

Գլխավոր պատճաոը մնում է տողատակում։

Հասկանալի պատճառով սովետահայ մեծերն իրենց նկարագրածի եզրակացությունն ու այդ հիմքի վրա ապագային ուղղված առաջարկությունը, կոչը ԳՐՈՒՄ ԷԻՆ ՏՈՂԱՏԱԿՈՒՄ։ Իսկ հարևան տողի վրա գրում էին հուսահատեցնող մտքեր։

Մեծերի հետևից ասում էին, որ նրանք հարբեցող են, սիրառատ ու կնամոլ, կուսակցական դիրքը չարաշահող, գործընկերներին նախանձող ու նրանց փառքին տիրացող։

Միևնույն ժամանակ սիրում էին ու մտովի գնում նրանց երազած փարոսների ուղղությամբ։

Մեծերի բանաստեղծական պաթոսը ճեղքում էր ուղեղի կաղապարները։ Ընկալողների զգացմունքային ֆիլտրերը մակերեսին զտում էին աղբի խոշոր կտորները։

Բայց քչերն էին հետևում իրենց ներքին ֆիլտրերի մաքրությանը։

Այսպես.

«Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում»։

Բիբլիական լեռան հզոր պատկերը ստվերում էր «անհաս» բառի բացասական արժեքը։ Բայց բանականության պահեստում, ազգային խորհրդանիշի հենց կողքին կուտակվում էր անհասության նստվածքը։

Ավելի համարձակները պատկանելիության, հողի պահանջետիրության հարց էին բարձրացնում.

«Այն ով է ասում

Որ Արարատը ձերն է ու ձերը.

Անհեթեթ պատրա՜նք.

Քարտեզն է ձերը,

Քարտեզի վրա չափած-գծա՜ծը,

Իսկ ինքը՝ լե´ռը…»։

Բայց կողքին ծվարում էր «կադաստրի վկայականի» բարդույթը։

Ազատոոթյան երգիչը գոչում էր միաբանության առանցքի մասին.

«Ազատություն սիրողին

Այս աշխարհը խիստ նեղ է։

-Ազատությո՜ւն,-գոչեցի,-

Թող որոտա իմ գլխին

Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,

Թող դավ դնե թշնամին»

Բայց այն ամփոփելով երկաթակուռ սնդուկի մեջ։

Հզոր ու մաքուր ներքին զտիչներ էին պետք խորհուդը ներս թողնելու ու դրան որպես պարտադրիր հավելում կցված աղբը դուրս շպրտելու համար։

Բայց դա քչերն էին ցանկանում, առավել ևս ջանում։

Արդյունքում՝ ԱԶԳԻ ՄԵԾԵՐԸ գերմարդկային ջանքերով սերունդներին փոխանցում էին ՀԱՂԹԱՆԱԿԻ ԼՈՒՅՍԸ, իսկ ազգի նվաստները ազգային մտքի պահեստարանի տարբեր անկյուններում կուտակում էին պարտության թույնը՝ հարմար պահին իրենց նեղ ու նվաստ, թշնամու ջրաղաջին ջուր լցնող շահերին ծառայեցնելու նպատակով։

ՈՒ ամենը օգտակար ապուշների՝ ներքին զտիչների նկատմամբ փնթի ու ժլատ վերաբերմունքի պատճառով։

Անցածն անցած է, բայց վճռական պահին կիսաճշմարտությունը ստից ավելի վնասակար է։

Կամ կընդունենք ամբողջ ճշմարտությունը, կամ էլ կմնանք թունավորված հայրենասերներ։

Եկել է նետված քարերը հավաքելու ժամանակը։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան, հոկտեմբերի 14 2023թ.

Հեղինակային իրավունքները պաշտպանված չեն։

#հայակենտրոն#մտքի_հեղափոխություն

Անունները շարունակում են մնալ պառակտող գործոն. Անուններ չեմ տալիս։

Կարևոր հղումները մեկնաբանությունում են։

Եթե որոշեք տարածել՝ առանց նախաբան տեքստի նույն հետևանքը կունենա։ Ցավոք, Ֆեյսբուքը այդպես է կիսում համացանցում առկա նյութերի հղումները։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3957

Մեկնաբանություններ