ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այս դժվարին օրերին պետք է պաշտպանենք մեր երկիրը և շարունակենք պայքարը նրա հզոր և անվտանգ ապագայի համար

Այս դժվարին օրերին պետք է պաշտպանենք մեր երկիրը և շարունակենք  պայքարը նրա հզոր և անվտանգ ապագայի համար
10.10.2023 | 14:01

Սիրելի բարեկամներ, Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո շատերը մեզ հարցնում են, թե ինչ է տեղի ունենալու «Հայաքվե»-ի հետ, արդյոք այն այլևս ժամանակավրեպ չի, արդյոք ամռան ընթացքում ստորագրահավաքի վրա դրված մեր աջակիցների ջանքերը ապարդյուն չէին:

Որքան էլ ցավալի լինեն մեր կորուստները և Արցախի փաստացի հայաթափումը, մեր ազգի բազմադարյան պատմությունը ցույց է տալիս, որ պարբերաբար մեր տարածաշրջանում առաջանում են բարենպաստ իրավիճակներ, և մեր պայքարը հնարավորություն է տալիս հետ բերելու կորսվածը, եթե մենք այդ պայքարից չենք հրաժարվում, թևաթափ չենք լինում, և չենք տրվում պահի պարտադրանքին:

Թեև Արցախի Հանրապետությունն այս պահին փաստացի օկուպացված է թշնամու կողմից, իրավաբանորեն այն շարունակում է պահպանել իր գոյությունը, իսկ նրա բնակչությունը շարունակում է պահպանել իր հավաքական իրավունքները։ Մեզ որևէ դեպքում չի կարելի հրաժարվել հայկական Արցախի գաղափարից և նրան երբևէ վերատիրելու համար պայքարից, քանի որ դրանով մենք աստիճանական վերացման կդատապարտենք նաև բուն Հայաստանի Հանրապետությունը:

Արդեն այսօր Ադրբեջանի բռնապետը, օկուպացնելով Արցախը, այլևս չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ-ին անկլավների և միջանցքի անվան տակ նոր զիջումներ է պարտադրում, սպառնում նոր ներխուժումներով, հետևաբար, ուժային շանտաժի այս մթնոլորտում

ՀՀ-ն և նրա անունից որևէ մեկը իրավասու չէ միակողմանիորեն ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա միայն նոր ողբերգություններ և կորուստեր է բերելու մեր ժողովրդին:

Այս իսկ պատճառով մենք շարունակում ենք «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունը, և վճռական ենք տրամադրված այն պաշտպանելու ՀՀ Ազգային ժողովում:

Վաղը` հոկտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին, մեր նախաձեռնող խումբը պաշտոնապես մուտք կանի օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողով, և դրանով կշարունակի իր բաժին պայքարը՝ Արցախը ազատագրված, և Հայաստանը նորից հզոր և անվտանգ տեսնելու համար:

Մեզ աջակցած բազմահազար քաղաքացիներին ևս խնդրում ենք չվհատվել, այս դժվարին օրերին պաշտպանել մեր երկիրը, և շարունակել պայքարը նրա հզոր և անվտանգ ապագայի համար:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 3055

Մեկնաբանություններ