Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Նիկոլածին միջավայրում միշտ նիկոլ է ծնվելու

Նիկոլածին միջավայրում միշտ նիկոլ է ծնվելու
10.10.2023 | 12:51

Երբ ասում եմ՝ նիկոլին ծնողը նախկինում եղած անարդարությունն էր ու հանցավոր միջավայրը, դա չի նշանակում, որ առաջին անելիքը այս պահին նիկոլին հեռացնելը չէ։ Նիկոլի հեռացումը շարունակում է և պետք է լինի առաջնային լուծման խնդիր, բայց իրեն հեռացնել ցանկացողները պետք է ասեն, թե ինչն է ծնել նիկոլին, պետք է խոստանան, որ միջավայրը կփոխվի։ Թե չէ նիկոլածին միջավայրում միշտ նիկոլ է ծնվելու, այս անգամ կարող է Իջևանից չլինի՝ Ջուջևանից լինի։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ