Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ֆոբիա

Ֆոբիա
26.09.2023 | 13:11

Չգիտեմ, կարող է սխալ եմ նկատել, բայց էդ տպավորությունն է ինձ մոտ.

Ուրեմն, բոլորիս աչքի առաջ Արցախը կորցրինք։ Արդեն պարզ է, չէ՞, որ համարյա շանս չկա։ Եսիմ ինչ հրաշք պիտի կատարվի, որ հետ բերվի։

Էս վիճակում, եթե տարբերակ լինի, որ Արցախը մտնի ԱՄՆ-֊ի, Ֆրանսիայի կամ, ասենք, Ավստրալիայի, Ճապոնիայի, տո թեկուզ Մոնղոլիայի մանդատի տակ, մեծ մասը հաստատ կհամաձայնի։

Նույնիսկ ամենից շատ Ռուսաստան սիրողները համաձայն կլինեն։

Բայց եթե լինի տարբերակ, որ Արցախին վերադարձվեն Շուշին, Լաչինը, Քելբաջարը, ու էդ լրիվ մտնի Ռուսաստանի մանդատի տակ, իսկույն լիքը մարդ կսկսի գոռալը, թե բա` տեսա՞ք, մենք գիտեի՜նք, սաղ ռուսների պլաններն ա։

Իհարկե, էս գրածս անիմաստ բան է, չլինող։ Չի վերաբերում ո՛չ ռուսին, ո՛չ ամերիկացուն։

Իմ ասածը ֆոբիաներ ունեցող և նորմալ մարդկանց վերաբերմունքի տարբերության մասին է։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1814

Մեկնաբանություններ