Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Յուրաքանչյուրն ունի մեկ ձայն

Յուրաքանչյուրն ունի մեկ ձայն
16.09.2023 | 22:33

Ամեն անգամ, երբ ասում են, որ ժողովրդավարությունն ամենահաջողված կառավարման մոդելն է, ակամայից հիշում եմ, որ ընտրության օրը ընտրատեղամասում արժանապատիվներին, բարոյականներին, գիտնականներին, ողջախոհներին, խելացիներին, հերոսներին ու առողջներին «ժողովրդավարության ուժով» հավասարեցնում են պոռնիկներին, մարմնավաճառներին, անգրագետներին, տխմարներին , տհասներին, դավաճաններին ու այլասերվածներին. նրանցից յուրաքանչյուրն ունի մյուսների ձայներին հավասար ուժ ունեցող ընդամենը մեկ ձայն:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3329

Մեկնաբանություններ