06.02.2024|
16:50
Այս լուսանկարում հստակ երևում է, թե ինչպես է Apple քարտեզում Օձունը ներկայացվում որպես Ուզունլա (իրականում թուրքական տարբերակը եղել է Ուզունլար), այսինքն, թուրքական այն անվամբ, ինչպես գյուղը կոչվել է մինչև 1967 թվականը։ Սա իրականում ադրբեջանականի ու Ադրբեջանի հետ ոչ մի աղերս չունեցող անվանման տարբերակ է, որն էլի օրվա իշխանության հակահայկական ու հակազգային կեցվածքի արդյունքում է տեղի ունենում։ Դարձյալ առերեսվում ենք նիկոլական տրամաբանությամբ ՀԽՍՀ քարտեզի շարունակական աղավաղման հերթական արարին, երբ թուրքական անվանումները նորից հրապարակ են բերվում ու դրսի պաշտոնական քարտեզներով մարդկանց արհեստականորեն բարոյապես ճնշում։