ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ժամանակ և իրավունք չունենք օր սպանելու. Սուսաննա Բաբաջանյան

Ժամանակ և իրավունք չունենք օր սպանելու. Սուսաննա Բաբաջանյան
05.10.2022 | 07:30

Կնոջ պանիկա չէ. կարծես թե թուրքը ուզում է մեզ Բյուզանդիայի օրը գցել, փորձն ունի, մեթոդներն էլ նույնն են:
Սկզբից՝ ճանապարհները, հետո՝ սիրտը ու՝ չորս կողմից:
Եթե այդպես է, մեզ աղոթելն ու զինվելն էլ չեն օգնի:


Գուցե հերոսական մարտեր էլ մղենք, բայց դա հարցի լուծում չի լինի, եթե միայնակ լինենք:
Իրանը կարող է Զանգեզուրի՝ իրեն ձեռնտու մատույցներում մի կարճ ժամանակ սահման պահել, բայց նա հաստատ չի պատրաստվում ողջ Հայաստանի համար կռիվ մղել:
Առանց չափազանցության՝ ողջ ազգը կաթվածահար է, հիպնոսի մեջ, ոչ ողջ ենք, ոչ՝ մեռած:
Սա հենց պիթոնի երախը մտնելու պահն է, ինչին չորս տարի է թուրքահպատակ ստահակները պատրաստում են մեզ:


Մարզերը թուրքին այնքան էլ չեն հուզում, մարզեր խաղացնելով՝ նա մեզ շեղում է. թուրքի նպատակը սիրտն է, եթե այն պաշարեց՝ մարզերն ինքնըստինքյան ժամերի մեջ՝ մարտերում կսպառվեն ու կընկնեն:
Կնոջ պանիկա չէ, ոչ էլ՝ դավադրական, ոչ էլ՝ ոլորտից հեռու կանգնածի զառացանք. սթափ մտահոգություն է:
Հնար ունենայի՝ Գալյա Նովենց-Սիրանուշի պես կասեի՝ կուզեմ չոքեչոք մոտդ գալ, ազգ, որ սթափվես ու ոտքի կանգնես:
Մեզ առաջնորդ է պետք, մնացածը կստեղծվի: Ժամանակ և իրավունք չունենք օր սպանելու, ամբիցիաների ո՛չ տեղն է, ո՛չ էլ պահը:
Պատերազմը սարերի հետևում չէ՝ այսպես տեսնելով:
....
Ու ոչ մեկի մտքով, կարծես, չի անցնում, միջազգային ատյաններում ձայն չեն բարձրացնում, որ, բացի թուրքական զորքերից, մենք շրջապատված ենք նաև Զանգեզուրն ու Վայոց Ձորը պաշարած սիրիացի հազարավոր վարձկան–ահաբեկիչներով, ու հենց նրանք են մեր ռազմագերիներին ծանոթ մեթոդներով գնդակահարում, զոհվածների մարմինները բզկտում ու անարգում...


Այս կարգի դաժանությունները ձեզ Սիրիան չե՞ն հիշեցնում, բացի այն, որ տեղական թուրքից էլ նման բաները հեռու չեն: Բայց փաստը փաստ է՝ վարձկան իսլամիստները չեն հեռացել այս վայրերից, ավելի են համալրվել:

Դիտվել է՝ 7758

Մեկնաբանություններ