Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 173-ով՝ հասնելով 166901-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 404-ով և հասել 157314-ի, իրականացվել է 1767 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 646563-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3837-ի: Բուժվում է 5750 մարդ։