ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Moderna-ի արդյունավետությունը կարող է պահպանվել 1 տարի

Moderna-ի արդյունավետությունը կարող է պահպանվել 1 տարի
23.01.2021 | 15:50

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի առողջապահության ոլորտի աշխատակից Սքոթ Հարիսը և հանրային առողջապահական այլ պաշտոնյաներ նահանգում COVID-19-ի դեմ պատվաստումների մասին զրույցում ԶԼՄ-ներին հայտնել են, որ աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը կարող է պահպանվել առավելագույնը 1 տարի, փոխանցում է տեղական al.com-ը։


Լրագրողների հարցին, թե որքան երկար կարող է Moderna-ի պատվասանյութը կորոնավիրուսից պաշտպանել մարդկանց, պաշտոնյան ասել է․ «Հստակ պատասխան չունենք։ Վերջին երկու շաբաթներին Moderna-ն հայտարարություն է տարածել, որից կարելի է ենթադրել, որ պատվաստանյութն արդյունավետ է մնում նվազագույնը 1 տարի»։ Հարիսը նշել է, որ Pfizer ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ մի շարք հաղորումների, առավելագույնը 6 ամիս է։
Լրագրողները, վկայակոչելով այն տեղեկությունները, որ Moderna-ի մեկ չափաբաժինը կարող է 80%-ով արդյունավետ լինել, հետաքրքրվել են՝ պատվաստանյութերի սղության պայմաններում իշխանությունները չեն նախատեսում երկու չափաբաժնի փոխարեն բնակչությանը պատվաստել մեկով։


Հարիսը նշել է, որ առողջապահական համակարգում ակտիվորեն քննարկվում է այդ հարցը։
Moderna-ի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:

Դիտվել է՝ 7845

Մեկնաբանություններ