Ճարտարի տեղամասային հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ, այժմ նույն հիվանդանոցի վիրաբույժ Բորիկ Աղաբեկյանն իր անգնահատելի ներդրումն է ունեցել Արցախյան գոյամարտի 90-ականների պատերազմում և հարաբերականորեն խաղաղ պայմաններում։ Պատերազմական այս իրավիճակում բժիշկ Աղաբեկյանն իր երդմանը հավատարիմ շարունակում է բժշկի պատասխանատու աշխատանքը` երկու զավակների հետ հայրենիքի պաշտպանների կյանքերը փրկելով: Հիպոկրատի երդվյալներն անգամ չեն մտածում հայրենիքը լքելու մասին, որովհետև անչափ հայրենասեր ու մարդասեր են։
Փառք ու պատիվ բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրհասական պահին հայրենիքն են պաշտպանում, զինվորի կողքին են, զինվորին են բուժում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ