ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մեր շր­ջա­նա­վարտ­նե­րը պա­հան­ջարկ­ված են աշ­խա­տա­շու­կա­յում»

«Մեր շր­ջա­նա­վարտ­նե­րը պա­հան­ջարկ­ված են աշ­խա­տա­շու­կա­յում»
27.07.2020 | 16:38

«Ի՞նչ մաս­նա­գի­տու­թյուն ընտ­րել»,- այս գլուխ­կոտ­րու­կի առջև յու­րա­քան­չյուր ա­մառ կանգ­նում են և՛ դպ­րո­ցի շր­ջա­նա­վար­տը, և՛ նրա ծնո­ղը։ Նկա­տենք, որ վեր­ջին տա­րի­նե­րին մաս­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյան առջև են կանգ­նած նաև հիմ­նա­կան դպ­րո­ցի 9-րդ դա­սա­րա­նի շր­ջա­նա­վարտ­նե­րը, և գնա­լով նրանց թի­վը ա­վե­լա­նում է։ Դա պա­տա­հա­կան չէ, քա­նի որ ու­սու­մը քո­լե­ջում շա­րու­նա­կե­լով 9-րդ դա­սա­րա­նի շր­ջա­նա­վարտն ստա­նում է հան­րակր­թա­կան ա­վագ դպ­րո­ցի ու­սու­ցում,և դրա հետ մեկ­տեղ ձեռք է բե­րում մաս­նա­գի­տու­թյուն՝ ստա­նա­լով դիպ­լոմ։ Ինչ խոսք, սա մեծ ա­ռա­վե­լու­թյուն է, սա­կայն ոչ պա­կաս կարևոր է ճշ­տել, թե որ­քա­նով է քո­լե­ջի շր­ջա­նա­վար­տը պա­հան­ջարկ­ված աշ­խա­տա­շու­կա­յում։ Այս հար­ցից սկ­սե­ցինք մեր զրույ­ցը ճար­տա­րա­պե­տու­թյան և շի­նա­րա­րու­թյան Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­մալ­սա­րա­նի մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան քո­լե­ջի տնօ­րեն տ. գ. թ. Ա­ՆԱ­ՀԻՏ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ հետ։

-Մենք պատ­րաս­տում ենք գի­տակ և ո­րա­կյալ մաս­նա­գետ­ներ շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տի հա­մար ըստ հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի, ո­րոնք պա­հան­ջարկ­ված են աշ­խա­տա­շու­կա­յում, և անհ­րա­ժեշ­տու­թյուն կա ան­գամ սերն­դա­փո­խու­թյան,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:- Մար­դիկ գի­տակ­ցում են մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան կարևո­րու­թյու­նը՝ աշ­խա­տա­շու­կա­յում ա­րագ աշ­խա­տանք գտ­նե­լու հար­ցում: Դա է պատ­ճա­ռը, որ քո­լեջ­նե­րի նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյու­նը օ­րե­ցօր ա­ճում է, ա­վե­լա­ցել է քո­լեջ դի­մող­նե­րի հոս­քը: Եվ­րո­պա­կան եր­կր­նե­րում տն­տե­սու­թյան 60-65 %-ը հիմն­ված է մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյուն ու­նե­ցող մաս­նա­գետ­նե­րի վրա: Ցան­կա­լի է, որ դի­մորդ­ներն ա­ռաջ­նորդ­վեն ոչ թե հեշտ ու­սու­ցան­վող մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ընտ­րու­թյամբ՝ վար­սա­վի­րու­թյուն, խո­հա­րա­րու­թյուն, մատ­նա­հար­դա­րում, դի­մա­հար­դա­րում և այլն, այլ այն մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ընտ­րու­թյամբ, ո­րոնք պա­հան­ջարկ­ված են և կա­ռա­վա­րու­թյան ռազ­մա­վա­րու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րում են` ա­պա­գա­յում զար­գա­ցող և հե­ռան­կա­րա­յին։ Մաս­նա­վո­րա­պես` «Գա­զա­մա­տա­կա­րար­ման սար­քա­վո­րում­նե­րի և հա­մա­կար­գե­րի տե­ղա­կա­յում և շա­հա­գոր­ծում», «Քա­ղա­քա­շի­նա­կան կա­դաստր», «Ջրա­մա­տա­կա­րա­րում և ջրա­հե­ռա­ցում», «Վե­րամ­բարձ տրանս­պոր­տա­յին, շի­նա­րա­րա­կան, ճա­նա­պար­հա­յին մե­քե­նա­նե­րի և սար­քա­վո­րում­նե­րի շա­հա­գոր­ծում»։
Գաղտ­նիք չէ, որ կա­ռա­վա­րու­թյունն այս տար­վա­նից լայ­նա­ծա­վալ ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րա­կան և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի շի­նա­րա­րու­թյան ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում, և այս ո­լոր­տը դար­ձել է ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան ա­ռաջ­նայ­նու­թյուն։ Այս ա­ռու­մով կարևոր է նաև «Վե­րամ­բարձ տրանս­պոր­տա­յին, շի­նա­րա­րա­կան, ճա­նա­պար­հա­յին մե­քե­նա­նե­րի և սար­քա­վո­րում­նե­րի շա­հա­գոր­ծում» մաս­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյու­նը, քա­նի որ պետք է զար­գա­նան ճա­նա­պար­հա­յին կա­ռուց­վածք­նե­րը և ա­պա­հո­վեն բարձ­րա­կարգ և ո­րա­կյալ ճա­նա­պարհ­ներ: Սրա­նից ել­նե­լով` շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տում ո­րա­կյալ մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջարկն էլ ա­վե­լի է մե­ծա­նում։
Կա­ռա­վա­րու­թյու­նը, նա­խա­տե­սում է 2020 թ. մեծ գու­մար­ներ հատ­կաց­նել պե­տա­կան քա­ղա­քա­շի­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան, տա­րած­քա­յին զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյան, քա­ղա­քա­շի­նա­կան փաս­տաթղ­թե­րի մշակ­ման, գեո­դե­զիա­յի և քար­տե­զագ­րու­թյան, քա­ղա­քա­շի­նա­կան գոր­ծու­նեու­թյան ի­րա­կա­նաց­ման հա­մար: «Քա­ղա­քա­շի­նա­կան կա­դաստր» մաս­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն կտա մաս­նակ­ցե­լու քա­ղա­քա­շի­նա­կան գոր­ծու­նեու­թյա­նը:
-Ի՞նչ պայ­ման­ներ են ստեղծ­ված ո­րա­կյալ կր­թու­թյուն ստա­նա­լու հա­մար, հա­մա­գոր­ծակ­ցու՞մ եք այլ եր­կր­նե­րի քո­լեջ­նե­րի հետ։
-Ա­պա­հով­ված ենք ո­րա­կյալ մաս­նա­գի­տա­կան և ման­կա­վար­ժա­կան կադ­րե­րով: Մեզ մոտ դա­սա­վան­դում են ճար­տա­րա­պե­տու­թյան և շի­նա­րա­րու­թյան Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս­ներ, գոր­ծա­տու­ներ, բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ, ո­րոնք ի­րենց գի­տե­լիք­ներն ու անձ­նա­կան փորձն են փո­խան­ցում ու­սա­նող­նե­րին` նպաս­տե­լով գի­տե­լիք­նե­րի կա­յաց­մանն ու յու­րաց­մա­նը, հարս­տաց­մանն ու զար­գաց­մա­նը, հմ­տու­թյուն­նե­րի և կա­րո­ղու­թյուն­նե­րի ձևա­վոր­մա­նը:
ՈՒ­սում­նա­կան պրո­ցե­սում օգ­տա­գոր­ծում ենք տար­բեր մե­թոդ­ներ՝ ին­տե­րակ­տիվ, թի­մա­յին աշ­խա­տանք, գործ­նա­կան աշ­խա­տանք, սե­մի­նար­ներ, օ­լիմ­պիա­դա­ներ, գրա­կան ե­րե­կո­ներ, ոչ ֆոր­մալ դա­սըն­թաց­ներ։ Պրակ­տի­կան անց ենք կաց­նում ա­ռա­ջա­տար կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում: Հա­մա­գոր­ծակ­ցում ենք Սանկտ-Պե­տեր­բուր­գի հա­ման­ման քո­լեջ­նե­րի հետ, կազ­մա­կեր­պում փո­խա­դարձ այ­ցեր: ՈՒ­նենք պայ­մա­նագ­րեր Լատ­վիա­յի Հան­րա­պե­տու­թյան, Լիտ­վա­յի Հան­րա­պե­տու­թյան հա­ման­ման ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի հետ և պլա­նա­վո­րում ենք նմա­նա­տիպ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն: Ի դեպ, ան­ցած տա­րի ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րի` KNAUF, ԿԳՄՍՆ, ՃՇ­ՀԱՀ ՄՄԿ քո­լեջ, հի­ման վրա ներ­դր­վել է նոր մաս­նա­գի­տու­թյուն՝ «Ներ­քին հար­դար­ման շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նա­ցում»։
-Ո՞ր դեպ­քում ձեր շր­ջա­նա­վար­տը կա­րող է ու­սու­մը շա­րու­նա­կել ՃՇ­ՀԱՀ-ում՝ ըն­դուն­վե­լով 2-րդ կուրս։
-Այն դեպ­քում, երբ ու­նի գե­րա­զանց և լավ գնա­հա­տա­կան­ներ ողջ ու­սում­նա­ռու­թյան ըն­թաց­քում:
-Ո՞րն է ձեր քո­լե­ջի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը։
-Մեր քո­լե­ջի պատ­մու­թյու­նը ինք­նին ա­ռանձ­նա­հա­տուկ է, քան­զի այն ստեղծ­վել է 99 տա­րի ա­ռաջ՝ 1921-ին հիմ­նադր­ված շի­նա­րա­րա­կան տեխ­նի­կու­մի հեն­քի վրա: Այն ու­նի մեծ ճա­նաչ­վա­ծու­թյուն մեր երկ­րի կր­թա­կան հա­մա­կար­գի պատ­մու­թյան մեջ: Քո­լե­ջի շր­ջա­նա­վարտ­նե­րը միու­թե­նա­կան և հան­րա­պե­տա­կան ան­վա­նի գոր­ծիչ­ներ են, գի­տու­թյան և տեխ­նի­կա­յի ջա­տա­գով­ներ՝ Սամ­վել Սա­ֆա­րյան, Հո­վիկ Մար­գա­րյան, ա­կա­դե­մի­կոս, Խոր­հր­դա­յին Միու­թյան գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի պրոբ­լե­մա­յին մե­խա­նի­կա­յի բաժ­նի վա­րիչ, Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան նա­խա­գահ Նա­գուշ Հա­րու­թյու­նյան, Երևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի պրո­ֆե­սոր­ներ Վա­րազ­դատ Հա­րու­թյու­նյան, Ար­տա­շես Մա­մի­ջա­նյան, գրող, պե­տա­կան մր­ցա­նա­կի դափ­նե­կիր Ա­նա­հիտ Սա­հի­նյան, Մոսկ­վա­յի Ժու­կովս­կու ան­վան ռազ­մաօ­դա­յին ա­կա­դե­միա­յի աե­րո­դի­նա­մի­կա­յի ամ­բիո­նի վա­րիչ, դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ռա­ֆիկ Մեժ­լու­մյան, ճար­տա­րա­պետ Հով­հան­նես Հա­կո­բյան, Խոր­հր­դա­յին Միու­թյան գա­զա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան փոխ­նա­խա­րար Ռու­դոլֆ Ա­սատ­րյան և այլք, ով­քեր ի­րենց մաս­նա­գի­տա­կան ու­նա­կու­թյուն­ներն ու կա­րո­ղու­թյուն­նե­րը ներդ­րել են մեր երկ­րի զար­գաց­ման գոր­ծում:
Քո­լե­ջի ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն է նաև, որ մենք պատ­րաս­տում ենք ո­րա­կյալ և գի­տակ մաս­նա­գետ­ներ շի­նա­րա­րու­թյան ո­լոր­տի հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րով։ Բա­ցի բուն ու­սում­նա­ռու­թյան հար­ցե­րից, քո­լե­ջում մեծ ու­շադ­րու­թյուն է հատ­կաց­վում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցու կեր­պա­րի կերտ­մա­նը, հայ­րե­նա­սի­րու­թյան ձևա­վոր­մա­նը տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կաց­մամբ պատ­մամ­շա­կու­թա­յին, թան­գա­րա­նա­յին օ­ջախ­ներ, ցու­ցա­հան­դես­ներ այ­ցե­լու­թյամբ, բաց դա­սե­րով, կլոր սե­ղա­նի շուրջ քն­նար­կում­նե­րով` գե­նե­րալ­ներ Սա­ֆա­րյա­նի, լե­գեն­դար հե­րոս, գե­նե­րալ Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նի, հե­րո­սա­ծին մայ­րե­րի և այ­լոց մաս­նակ­ցու­թյամբ:
Քո­լե­ջում կր­թու­թյու­նը դի­տարկ­վում է որ­պես ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման, երկ­րի զար­գաց­ման ու հզո­րաց­ման կարևոր գոր­ծոն ու ե­րաշ­խիք: Մեր գլ­խա­վոր նպա­տա­կը ու­սա­նող­նե­րի մտա­վոր, հոգևոր, ֆի­զի­կա­կան ու սո­ցիա­լա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի զար­գա­ցումն է, մտա­գոր­ծու­նեու­թյան տար­բեր տե­սակ­նե­րին տի­րա­պե­տող Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցու կա­տա­րե­լա­տի­պին ձգ­տող ան­հա­տի ձևա­վո­րու­մը, ինչ­պես նաև ան­հա­տին հմ­տու­թյուն­ներ, ու­նա­կու­թյուն­ներ և կա­րո­ղու­թյուն­ներ հա­ղոր­դելն է կոնկ­րետ ո­լոր­տի զար­գաց­ման հա­մար:
Քա­նի որ մեզ մոտ սո­վո­րող ու­սա­նող­նե­րը 14-19 տա­րե­կան են, ուս­տի կարևո­րում ենք նրանց անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը ներ­քին կար­գա­պա­հա­կան կա­նոն­նե­րի մի­ջո­ցով, ո­րոնց են­թարկ­վում են բո­լո­րը` սկ­սած տնօ­րե­նից, ու­սում­նա­կան մա­սի աշ­խա­տող­նե­րից, դա­սա­խոս­նե­րից, մինչև սպա­սար­կող անձ­նա­կազմ: Մեր կար­գա­խոսն է «Մենք ո­րա­կյալ մաս­նա­գետ ենք, մենք հայ ենք, մենք հայ­րե­նա­սեր ենք»:
-Ինչ՞ բա­ժին­ներ ու­նի քո­լե­ջը։
-Մեզ մոտ ու­սու­ցան­վող մաս­նա­գի­տու­թյուն­ներն են՝ «Շեն­քե­րի և կա­ռույց­նե­րի շի­նա­րա­րու­թյուն և շա­հա­գոր­ծում», «Հաշ­վա­պա­հա­կան հաշ­վա­ռում», «Մե­նեջ­մենթ», «Գա­զա­մա­տա­կա­րար­ման սար­քա­վո­րում­նե­րի և հա­մա­կար­գե­րի տե­ղա­կա­յում և շա­հա­գոր­ծում», «Վե­րամ­բարձ տրանս­պոր­տա­յին, շի­նա­րա­րա­կան, ճա­նա­պար­հա­յին մե­քե­նա­նե­րի և սար­քա­վո­րում­նե­րի շա­հա­գոր­ծում», «Ջրա­մա­տա­կա­րա­րում և ջրա­հե­ռա­ցում», «Քա­ղա­քա­շի­նա­կան կա­դաստր», «Ար­դյու­նա­բե­րա­կան և քա­ղա­քա­ցիա­կան շեն­քե­րի է­լեկտ­րա­կան սար­քա­վո­րում­նե­րի տե­ղա­կա­յում, կար­գա­վո­րում և շա­հա­գոր­ծում», «Հաշ­վո­ղա­կան տեխ­նի­կա­յի և ավ­տո­մա­տաց­ված հա­մա­կար­գե­րի ծրագ­րա­յին ա­պա­հո­վում», «Հա­գուս­տի մո­դե­լա­վո­րում և նա­խագ­ծում», «Ներ­քին ջե­ռուց­ման և օ­դա­փոխ­ման հա­մա­կար­գե­րի, սա­նի­տա­րա­տեխ­նի­կա­կան սար­քա­վո­րում­նե­րի մոն­տա­ժում և շա­հա­գոր­ծում», «Զբո­սաշր­ջու­թյուն», «Ներ­քին հար­դար­ման շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նա­ցում»։


Զրու­ցեց Հաս­միկ ԹԵՐ­ԶՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 5061

Մեկնաբանություններ