ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դե­րա­սան­նե­րին կգ­նա­հա­տի պատ­մու­թ­յու­նը, բայց մենք հայ­րե­նիք ենք կորց­նում

Դե­րա­սան­նե­րին կգ­նա­հա­տի պատ­մու­թ­յու­նը, բայց մենք հայ­րե­նիք ենք կորց­նում
14.07.2020 | 13:29

Եվ հենց ազն­վու­թյան պա­կա­սը, քա­նի դեռ այն առ­կա է, հան­դի­սա­նա­լու, լի­նե­լու և մնա­լու է մեր հա­մազ­գա­յին խն­դիր­նե­րի լուծ­ման ճա­նա­պար­հին ա­ռա­ջին և հիմ­նա­կան խո­չըն­դո­տը:
Կր­թա­կան նոր չա­փո­րո­շիչ­նե­րի հետ կապ­ված վեր­ջին բարձ­րա­ձայ­նում­նե­րը մե­ծավ մա­սամբ վե­րա­բե­րում են «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի` այլ ա­ռար­կա­նե­րի մեջ տար­րա­լու­ծե­լու կա­ռա­վա­րու­թյան մտադ­րու­թյա­նը: Սա­կայն այս բարձ­րա­ձայ­նում­նե­րի մեջ պա­կա­սում է ազն­վու­թյու­նը բո­լոր շա­հագր­գիռ կող­մե­րի մոտ: Եվ հենց ազն­վու­թյան պա­կա­սը, քա­նի դեռ այն առ­կա է, հան­դի­սա­նա­լու, լի­նե­լու և մնա­լու է մեր հա­մազ­գա­յին խն­դիր­նե­րի լուծ­ման ճա­նա­պար­հին ա­ռա­ջին և հիմ­նա­կան խո­չըն­դո­տը: Որ­պես «ներ­սի մարդ» և հայ­րե­նի­քիս սր­տա­ցավ ու մտա­հոգ զա­վակ` ինքս ու­նեմ իմ դի­տար­կում­ներն այս առն­չու­թյամբ: Այն, ինչ պի­տի ա­սեմ, ան­դաս­տիա­րակ տո­նով հն­չեց­ված «դու՞ ստեղ ինչ ես ա­նում» կար­գի հար­ցադ­րում­ներ չեն կամ որևէ մե­կին հաս­ցեագր­ված մե­ղադ­րանք­ներ, այլ խո­րա­պես մտա­հոգ մար­դու մտա­տան­ջու­թյուն­ներ: Ո­րով­հետև, ե­թե ու­զում ենք, շատ չեմ ա­սում, մինչև Տի­րոջ երկ­րորդ գա­լուս­տը իբրև ազգ գո­յատևել, պետք է ազն­վո­րեն մտա­հոգ­վենք:


Նախ` այն, որ այս ա­ռար­կա­յի` կր­թա­կան ո­լոր­տում ներ­դր­ման և դա­սա­վանդ­ման վերջ­նար­դյուն­քին նպա­տա­կաուղղ­ված քայ­լե­րը ե­ղել են թե­րի և ոչ հետևո­ղա­կան: Ե­թե Հայ ե­կե­ղե­ցին նա­խա­ձեռ­նողն էր, և պե­տու­թյու­նը այդ­քան շա­հագր­գիռ էր, ին­չու՞ է ի սկզ­բա­նե ա­ռար­կա­յին հա­տկաց­վել շա­բա­թա­կան միայն մեկ դա­սա­ժամ, ին­չը շատ քիչ է, ե­թե ու­զում ենք պատ­շաճ ար­դյունք ու­նե­նալ, և ին­չու՞ է Ե­կե­ղե­ցին գո­հա­ցել այդ հատ­կա­ցու­մով: Ե­թե սկզ­բում 3-4 ժամ հատ­կաց­ված լի­ներ, հի­մա բո­լո­րը հա­նեին այդ բուծ­ված­նե­րը (գու­շա­կեք`ու՞մ կող­մից), կա­րե­լի էր բո­ղո­քը ար­դա­րաց­ված հա­մա­րել:
Երբ ես պրակ­տի­կանտ էի (նե­րե­ցեք պա­տա­հող օ­տա­րա­հունչ բա­ռե­րի հա­մար), ա­ռար­կան դա­սա­վան­դում էին հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի վե­րա­պատ­րաստ­ված ու­սու­ցիչ­նե­րը, ո­րոնք զուրկ էին աստ­վա­ծա­բա­նա­կան, դա­վա­նա­բա­նա­կան խոր ըն­կա­լում­նե­րից և ան­գամ չգի­տեին, որ ի­րենց դա­սա­րա­նում կան ա­ղան­դա­վո­րա­կան խմ­բակ­ներ հա­ճա­խող ե­րե­խա­ներ` կար­ծե­լով, որ նրանք կի­րակ­նօ­րյա են հա­ճա­խում (ի մի­ջի այ­լոց և ցավ ի սիրտ նկա­տեմ, որ ա­ռայ­սօր ա­ռա­ջին քրիս­տո­նեա­կան պե­տու­թյուն հոր­ջորջ­վող Հա­յաս­տա­նում շատ բնա­կա­վայ­րեր ար­հես­տա­կա­նո­րեն զուրկ են կի­րակ­նօ­րյա­նե­րից, փո­խա­րե­նը ծաղ­կում են ա­ղանդ­նե­րը, երևի Սո­րոսն է մե­ղա­վոր): Ե­թե ա­ռար­կան ի սկզ­բա­նե ներ­դր­վել է իբրև զուտ աշ­խար­հիկ կրո­նա­գի­տա­կան ա­ռար­կա, ա­պա ես այդ մի­տու­մը ինք­նան­պա­տակ եմ գտ­նում, իսկ ե­թե են­թադ­րել է կրո­նա­կան ու հոգևոր գոր­ծա­ռույթ, ա­պա ա­շա­կեր­տի հոգևոր-կրո­նա­կան շր­ջա­պա­տը, ստա­ցած ին­ֆոր­մա­ցիան պետք էր վե­րահս­կե­լի պա­հել:


Երբ իմ ե­րե­խան էր սո­վո­րում դպ­րո­ցում, ՀԵՊ ա­ռար­կան դա­սա­վան­դում էին հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի վե­րա­պատ­րաստ­ված ու­սու­ցիչ­նե­րը (2003-2004 թթ. մինչև 2016-2017 թթ. ո­չինչ չէր փոխ­վել), և ե­րե­խա­յի հար­ցին, թե` ի՞նչ կլի­ներ, ե­թե Ա­դա­մը մեղք չգոր­ծեր, և մար­դիկ դրախ­տից չվ­տար­վեին, նրա ու­սուց­չու­հին կաս­կած էր հայտ­նել, թե Աստ­ված դժ­վար թե կա­րո­ղա­նար բո­լոր մարդ­կանց դրախ­տում տե­ղա­վո­րել: Ե­թե կան այս­պի­սի հար­ցադ­րում­ներ ա­նող ե­րե­խա­ներ, պետք է լի­նեն նաև այդ հար­ցե­րին հա­մար­ժեք պա­տաս­խան ու­նե­ցող ու­սու­ցիչ­ներ: Ի­հար­կե, կան նաև բա­վա­կա­նին լավ ու­սու­ցիչ­ներ, բայց նկա­տի առ­նե­լով խնդ­րի շուրջ առ­կա մտա­հո­գու­թյու­նը, են­թադր­վում է, որ ոչ թե պետք է լի­նեն նաև, այլ լի­նեն միա՛յն պատ­շաճ մա­կար­դակ ու­նե­ցող մաս­նա­գետ­ներ:
Այն, որ մինչև իշ­խա­նա­փո­խու­թյու­նը ա­ռար­կա­յի դա­սա­ժա­մե­րը հըն­թացս չեն ա­վե­լաց­վել, մաս­նա­գի­տաց­ված ու­սու­ցիչ­նե­րի առ­կա­յու­թյու­նը չի ա­պա­հով­վել, կա­րե­լի՞ է ո­րա­կել որ­պես պե­տու­թյուն-ե­կե­ղե­ցի «հան­ցա­վոր հա­մա­ձայ­նու­թյուն» այն ա­ռու­մով, որ գու­ցե ինչ-ինչ ճն­շում­նե­րի տակ ո­րո­շա­կի զի­ջում­ներ են ար­վել, կամ շատ ա­վե­լի լավ ծրագ­րեր են կա­սեց­վել: Ինչևէ: Ա­մեն մեկն իր թե­րա­ցում­նե­րի չա­փը թող ին­քը ո­րո­շի:
Այն, որ այ­սօր Հա­յաս­տա­նը փաս­տա­ցի ղե­կա­վա­րում է հայտ­նի հա­յա­տյաց զանգ­վա­ծը, ար­դեն ոչ թե ազ­գա­յին անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք է, այլ սպի­տակ, մա­քուր սպանդ: Մինչ­դեռ այս մա­րիան­նյան խայ­տա­ռակ դո­շե­րը բաց հա­սա­րա­կու­թյան մուտ­քը, բու­ծու­մը և առ­կա­յու­թյու­նը մեր պե­տու­թյան մեջ և գո­յու­թյան փաստն առ­հա­սա­րակ ար­դեն իսկ սպառ­նա­լիք էին մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րին։


2013 թ. այս «հա­սա­րա­կա­կան» հա­յա­տյաց կոն­տեն­տի` «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­ներ - Հա­յաս­տա­նի ամ­բող­ջա­կան ֆի­նան­սա­կան օ­ժան­դա­կու­թյան շնոր­հիվ՝ քա­ղա­քա­կա­նու­թյան կր­թա­թո­շակ­ներ նա­խա­ձեռ­նու­թյան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում, դրա­մաշ­նորհ N 18162» «հնա­րա­վոր է դար­ձել Սույն հե­տա­զո­տու­թյու­նը «ՀԵՊ դպ­րո­ցա­կան դա­սագր­քե­րի բո­վան­դա­կա­յին վեր­լու­ծու­թյունն ու դրանց ազ­դե­ցու­թյու­նը ե­րի­տա­սարդ սերն­դի վրա» (ո­րը «Դա­սագր­քե­րի բո­վան­դա­կու­թյու­նը և դրանց կրո­նա­գի­տա­կան վեր­լու­ծու­թյու­նը, Թո­լե­դո­յի սկզ­բունք­ներն ու Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյան դա­սագր­քե­րը, Դա­սագր­քե­րի ազ­դե­ցու­թյու­նը ա­շա­կերտ­նե­րի հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մա­կար­դա­կի վրա» վեր­նագ­րե­րով թե­մա­ներ պա­րու­նա­կող, բա­վա­կա­նին ագ­րե­սիվ, հա­կա­սա­կան, կա­մա­յա­կան, օ­բյեկ­տի­վու­թյան նշույ­լից զուրկ, հա­կաազ­գա­յին քն­նա­դա­տա­կան «վեր­լու­ծու­թյուն» է)։ Հի­մա վի­րու՞սն է մե­ղա­վոր, թե՞ նրա ա­ռաջ օր­գա­նիզ­մի դռ­նե­րը չրաղ­վան ա­րած չք­մե­ղա­ցող կամ ան­մեղ­սու­նակ ձևա­ցող ի­մու­նի­տե­տը, որ 2013-ից ի վեր ո­րոճ­վում է մեր մաշ­կի գույ­նը փո­խե­լու դի­վա­կան ծրա­գի­րը, և գտն­վում ենք հա­մազ­գա­յին պա­ճու­ճա­պա­տան­քի վե­րած­վե­լու սպառ­նա­լի­քի տակ: Այս տար­րե­րը բու­ծող, նրանց բե­րա­նում լե­զու դնող, նրանց ձեռ­քե­րին ա­զա­տու­թյուն և գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ար­քու­թյուն տվող­նե­րը ար­դա­րա­ցում չու­նեն: Շար­քա­յին ծնող­նե­րը դեռ լռում են: ՈՒ՞ր են գո­նե այն ծնող­նե­րը, ով­քեր ի­րենց ե­րե­խա­նե­րի տուն մտ­նե­լուն պես ոչ թե հարց­րել են (նրանք չեն էլ հարց­նե­լու) «ի՞նչ ես սո­վո­րել», այլ` «ի՞նչ ես ստա­ցել», ո­րով­հետև, ըստ նոր չա­փո­րոշ­չի, գնա­հատ­ման հա­մա­կարգ էլ չի լի­նե­լու` նրանց հա­մար զրո­յաց­նե­լով սո­վո­րե­լու ի­մաս­տը և նպա­տա­կը:


«Իմ թշ­նա­մին ինձ իմ թույլ տեղն է ցույց տա­լիս, իմ թշ­նա­մին ինձ կռ­վել է սո­վո­րեց­նում»,- ա­սում է ժո­ղովր­դա­կան ի­մաս­տու­թյու­նը, և, ու­նե­նա­լով այդ­պի­սի մի «բա­րյա­ցա­կամ ու սր­տա­ցավ» թշ­նա­մի, մենք ո­չինչ չենք ձեռ­նար­կել, մենք զեն­քեր չենք կռել, մենք ձեռ­նա­ծալ հո­րան­ջել ենք, նրանք ձեռ­քե­րը քշ­տած աշ­խա­տել են: Մենք միայն դի­տոր­դի և ա­խու­վախ ա­նո­ղի կրա­վո­րա­կան դե­րում ենք. հայ մար­դու գի­տակ­ցու­թյան ու ինք­նա­գի­տակ­ցու­թյան նշա­ձո­ղը ոչ մի մմ-ով չենք բարձ­րաց­րել, փո­խա­րե­նը նրա գլ­խի տակ փա­փուկ բարձ ենք դրել… Այս խայ­տա­ռակ փաս­տա­թուղ­թը շռն­դա­լից ապ­տակ է մեր բո­լոր տե­սա­կա­նո­րեն են­թադ­րե­լի ու հնա­րա­վոր ե­րես­նե­րին ու դեմ­քե­րին…ող­ջու­նեք, թե լռու­թյան մատ­նեք, միևնույն գործն եք ա­նում… Ար­դեն իսկ շատ ուշ է, բայց ան­դառ­նա­լի պրո­ցես­ներ դեռ չեն ե­ղել, դեռ կա­րե­լի է ա­մեն ինչ շտ­կել` գի­տակ­ցե­լով, ըն­դու­նե­լով ու ամ­րաց­նե­լով մեր թույլ կող­մե­րը:
Այդ Թո­լե­դո­յի ե­ղած-չե­ղած սկզ­բունք­նե­րին չենք էլ անդ­րա­դառ­նա, այլ միայն բե­րենք հե­տա­զո­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում դա­սագր­քե­րի բո­վան­դա­կա­յին վեր­լու­ծու­թյու­նից հատ­ված­ներ` նյու­թը ա­ռա­վել չծան­րա­բեռ­նե­լու մտադ­րու­թյամբ միայն մաս­նա­կիո­րեն վեր­լու­ծե­լով: Ամ­բող­ջը ինք­նու­րույն կար­դալ ու վեր­լու­ծել կա­րող է յու­րա­քան­չյուր շա­հագր­գիռ անձ: Եվ այս­պես.
Դա­սագր­քերն ըն­թեր­ցե­լիս ու վեր­լու­ծե­լիս ա­ռա­ջին տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, որ դրանց բո­վան­դա­կու­թյունն ան­հար­կի ուռ­ճաց­վել է ու դրա­նով փորձ է կա­տար­վել դա­սա­վանդ­ման են­թա­կա նյու­թը բա­ժա­նել դա­սա­վանդ­ման տա­րի­նե­րի վրա:


-ՈՒ­սում­նա­սի­րու­թյան հե­ղի­նակ­նե­րը, ըստ էու­թյան, ըն­թեր­ցել են միայն ներ­կա­յաց­ված դա­սագր­քե­րը, բայց ան­գամ աչ­քի չեն անց­կաց­րել Աստ­վա­ծա­շունչ մա­տյա­նը և մեր պատ­մագր­քե­րը` բնա­կա­նո­րեն հան­գե­լով ակն­կալ­վող այն եզ­րա­կա­ցու­թյա­նը, որ մեր վեց­հա­զա­րա­մյա հայ և եր­կու և ա­վե­լի հա­զա­րա­մյա հայ քրիս­տո­նյա ազ­գը իր բազ­մա­դա­րյա պատ­մու­թյան մեջ չու­նի բա­վա­կա­նին նշա­նա­կա­լի ի­րա­դար­ձու­թյուն­ներ, դա­սագր­քե­րում քիչ թե շատ ներ­կա­յաց­վե­լու հա­մար, այ­նինչ ո­րոնց թվար­կու­մը միայն ի­րա­կա­նում շատ ա­վե­լի հա­տոր­ներ կա­րող է լց­նել:
Միևնույն ժա­մա­նակ պետք է հաշ­վի առ­նել դա­սա­վանդ­վող ա­ռար­կա­յի աշ­խար­հիկ բնույ­թը և ըն­դգ­ծել, որ, բա­վա­րար քա­նա­կի պրո­ֆե­սիո­նալ ու­սու­ցիչ­ներ չու­նե­նա­լու պա­րա­գա­յում, կրո­նա­կա­նի ու աշ­խար­հի­կի սահ­մա­նի պահ­պա­նու­մը ևս խնդ­րա­հա­րույց է տար­բեր տե­սան­կյուն­նե­րից:


-Նո­րից պն­դենք, որ ե­թե աշ­խար­հում ե­ղած ա­մե­նա­հոգևոր ի­րո­ղու­թյու­նը` Ե­կե­ղե­ցին, կա­րե­լի է ներ­կա­յաց­նել աշ­խար­հիկ որևէ ձևա­չա­փով, ա­պա դա ինք­նան­պա­տակ է, ա­նի­մաստ ու փա­կու­ղա­յին: Իսկ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի զա­վեշտն այն է, որ մաս­նա­գետ­նե­րի պա­կա­սը ոչ միայն կրո­նա­կա­նի ու աշ­խար­հի­կի սահ­մա­նա­խախ­տում­նե­րի, այլև ա­նօ­րի­նակ սինկ­րե­տիկ սին­թեզ­նե­րի և նո­րա­հայտ դա­վա­նան­քի ե­րաշ­խա­վորն է:
Ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման աշ­խար­հիկ բնույ­թի պահ­պա­նումն ար­դեն իսկ դժ­վա­րաց­նում է դա­սագր­քե­րի բո­վան­դա­կու­թյու­նը, քա­նի որ հենց հին­գե­րորդ դա­սա­րա­նի դա­սա­գիրքն ամ­բող­ջու­թյամբ նվիր­ված է Աստ­վա­ծաշն­չյան հին ու նոր կտա­կա­րա­նա­յին տար­բեր պատ­մու­թյուն­նե­րին, այս պատ­մու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­վում են որ­պես դոգ­մա­տիկ ի­րո­ղու­թյուն­ներ: Ե­րե­խա­նե­րի դպ­րո­ցա­կան կր­թու­թյան ա­ռու­մով սա թերևս հան­գու­ցա­յին պահ է, քա­նի որ խա­թար­վում է նրանց քն­նա­կան մտա­ծո­ղու­թյունն ու աշ­խար­հա­յաց­քի ձևա­վոր­ման հիմ­քում հա­տուկ տեղ է սկ­սում զբա­ղեց­նել կրո­նա­կան մո­տի­վը:
-Պատ­մու­թուն­նե­րը, ա­յո՛, և ոչ պատմ­վածք­նե­րը: Դրանք փաս­տեր են, և ո՛չ դոգ­մա­տիկ ի­րո­ղու­թյուն­ներ: Իսկ կրո­նա­կան մո­տի­վը ծն­վում է մար­դու հետ և շատ ա­վե­լի մեծ տեղ է զբա­ղեց­նում, քան մար­դու աշ­խար­հա­յացքն ու մտա­ծո­ղու­թյունն ընդ­հան­րա­պես:
Բա­ցի վե­րը նշ­վա­ծից աչ­քի է զար­նում Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու և նրա ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ակ­տիվ ներգ­րավ­վա­ծու­թյու­նը դա­սագր­քե­րի կազմ­ման և խմ­բագր­ման գոր­ծին (Աբ­րա­համ եպս. Մկրտ­չյան, Ղևոնդ քա­հա­նա Մա­յի­լյան) ար­դեն իսկ խն­դիր­ներ են հա­րու­ցում այլ կրո­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի շա­հե­րի ու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան ի­մաս­տով: Բա­ցի այդ, դա­սա­գիր­քը սկս­վում է Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ի օրհ­նու­թյամբ ու պատ­կե­րով, ո­րով ա­ռա­վել հս­տակ է դառ­նում Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ներգ­րավ­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը դա­սագր­քե­րի կազմ­ման գոր­ծում ու նաև դրանց բո­վան­դա­կա­յին կողմ­նո­րո­շու­մը:
-Բա ա­ռար­կան կոչ­վում է Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն: Բայց ա­հա թե որ­տեղ է թաղ­ված շան գլու­խը: Վերց­նում ենք բա­հը ու… խնդ­րեմ.
Նման դա­սագր­քում պետք է հաշ­վի առ­նել այն հան­գա­ման­քը, որ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին է­կու­մե­նիկ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ է գտն­վում կա­թո­լիկ և բո­ղո­քա­կան տար­բեր ե­կե­ղե­ցի­նե­րի հետ:
-Է­կու­մե­նի՜զմ…, երբ խոս­քերն ա­վե­լորդ են, ազն­վու­թյու­նը` միշտ պա­կաս:
Հին­գե­րորդ դա­սա­րա­նի դա­սագր­քում նկատ­վում է նաև ա­վան­դու­թյու­նը ի­րա­կա­նու­թյան տեղ հրամց­նե­լու մո­տե­ցու­մը, երբ Նո­յի կամ Հայ­կի պատ­մու­թյու­նը ներ­կա­յա­նում են որ­պես ան­քն­նե­լի ի­րո­ղու­թյուն­ներ:
-Ակ­ներև է, որ ա­վան­դու­թյու­նը` սերն­դե­սե­րունդ փո­խանց­ված պատ­մա­կան ի­րո­ղու­թյու­նը, տգի­տա­բար շփո­թում են ա­ռաս­պե­լի հետ:
Միևնույն ժա­մա­նակ դա­սե­րի վեր­ջում տր­վող հար­ցե­րից շա­տե­րի պա­տաս­խան­նե­րը ա­շա­կերտ­նե­րը պետք է գտ­նեն Սուրբ գր­քում, ո­րը նրանց զր­կում է երևույթ­նե­րը վեր­լու­ծե­լու և սե­փա­կան մո­տե­ցու­մը հայտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից:
-Բա ու­րիշ որ­տե՞ղ փնտ­րեն ու գտ­նեն Սուրբ գր­քի ա­ռա­ջադ­րած հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, ԲՀՀՀ (բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­ներ-Հա­յաս­տա­նի) կա­նո­նադ­րու­թյան մե՞ջ, թե՞ Թո­լե­դո­յի չգի­տե­մին­չում: Աստ­վա­ծա­շուն­չը միայն կրո­նա­կան դա­սա­գիրք չէ, այլև պատ­մա­կան փաս­տա­թուղթ, ո­րի բո­վան­դա­կու­թյու­նը և պատ­գա­մը չի կա­րող փոխ­վել, ան­կախ ա­ռա­ջա­ցած հար­ցե­րին սե­փա­կան մո­տեց­մամբ տր­ված պա­տաս­խան­նե­րից:
Աստ­վա­ծաշն­չի հրեա­կան պատ­մու­թյուն­նե­րի նե­րա­ռու­մը հին­գե­րորդ դա­սա­րա­նի դա­սագր­քի մեջ հղի է նաև մեկ այլ վտան­գով, երբ հաշ­վի ենք առ­նում այդ պատ­մու­թյուն­նե­րից շա­տե­րի ոչ ու­սու­ցո­ղա­կան բնույ­թը:
- Ջհուդ­նե­րը համ հայ­կա­կա­նին են դեմ, համ հրեա­կա­նի՞ն: Տես­նենք, տես­նենք:
Քն­նա­դա­տու­թյան չի դի­մա­նում նաև դա­սագր­քում ներ­կա­յաց­ված լրա­ցու­ցիչ նյու­թե­րի ո­րոշ մա­սը: Ան­շուշտ, այդ նյու­թե­րից շա­տե­րը ներ­կա­յաց­ված են որ­պես ա­վան­դու­թյուն, որ­տեղ չա­փա­զան­ցու­թյու­նը թույ­լատ­րե­լի է, սա­կայն դա­սագր­քի լրա­ցու­ցիչ նյու­թե­րի մեծ մա­սը հիմ­նել ա­վան­դու­թյուն­նե­րի կամ պա­տում­նե­րի վրա, հնա­րա­վոր է ա­շա­կեր­տի մոտ ձևա­վո­րի կարծ­րա­տի­պեր, ո­րոնք կազ­դեն նրա ա­զատ մտա­ծո­ղու­թյան վրա ու դրան­ցից ա­զատ­վե­լը հե­տա­գա­յում ա­ռա­վել բարդ լի­նի:
-Հա­մա­ռո­րեն ա­վան­դու­թյունն ըն­կալ­վում է որ­պես չա­փա­զան­ցու­թյան են­թա­կա պա­տում­ներ, ո­րոնք, սա­կայն, շատ ան­դառ­նա­լիո­րեն կա­րող են ոսկ­րա­նալ մեր զա­վա­կաց կա­կուղ ու­ղեղ­նե­րում և խո­չըն­դո­տել նրանց «ա­զատ մտա­ծո­ղու­թյա­նը»:
«ՀԵՊ» վե­ցե­րորդ դա­սա­րա­նի դա­սագր­քի ա­ռա­ջին հատ­վա­ծը կա­րե­լի է հա­ջող­ված հա­մա­րել, ին­չը չի կա­րե­լի պն­դել երկ­րորդ հատ­վա­ծի մա­սին, որ­տեղ ա­ռա­վե­լա­պես ներ­կա­յաց­ված են ե­կե­ղե­ցու խոր­հուրդ­նե­րը և տո­նե­րը: Վե­ցե­րորդ դա­սա­րա­նի դա­սագր­քի «ե­կե­ղե­ցի» դա­սի ա­ռա­ջադ­րանք­նե­րի բաժ­նում ա­շա­կերտ­նե­րին հրա­հանգ է տր­վում այ­ցե­լել մո­տա­կա ե­կե­ղե­ցի և ծա­նո­թա­նալ այդ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյա­նը: Հնա­րա­վո՞ր է, որ ու­սու­ցի­չը ո­րո­շի ա­շա­կերտ­նե­րին տա­նել որևէ կա­թո­լիկ, ուղ­ղա­փառ կամ ա­վե­տա­րա­նա­կան ե­կե­ղե­ցի: Են­թադ­րում ենք, որ նման քայ­լի գնա­ցած ու­սու­ցի­չը մեծ խն­դիր­ներ կա­րող է ու­նե­նալ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հա­մա­պա­տաս­խան կա­ռույ­ցի վե­րահս­կիչ­նե­րի կող­մից, ինչն ինք­նին հա­կա­սում է պե­տու­թյան կող­մից հռ­չակ­ված հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան ու բազ­մա­խո­հու­թյան ըն­դուն­ված ժա­մա­նա­կա­կից սկզ­բունք­նե­րին: Միևնույն ժա­մա­նակ այս դա­սի բա­ռա­րա­նում ներ­կա­յաց­վող «գոր­ծող ե­կե­ղե­ցի» հաս­կա­ցու­թյան կող­քին ար­ժի ներ­կա­յաց­նել նաև «խո­նարհ­ված ե­կե­ղե­ցի» հաս­կա­ցու­թյու­նը:
-Հաս­կա­նու՞մ եք` որ­քան են նրանք գի­տակ մեր խո­ցե­լի կող­մե­րին: Պե­տու­թյու­նը, նրա օ­րենք­նե­րը և պար­տա­վո­րու­թյուն­նե­րը աշ­խար­հիկ են, և մեր երկ­րում դեռևս շատ կան խո­նարհ­ված ե­կե­ղե­ցի­ներ: Հա­զիվ դրանց նման­նե­րին ենք բու­ծել, որ մեր ա­յի­բը մեր ե­րե­սով տան:
Վե­ցե­րորդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րի հա­մար բա­վա­կա­նին բարդ է հաս­կա­նալ նվի­րա­պե­տու­թյա­նը նվիր­ված դա­սը (էջ 14-17), որ­տեղ ցույց են տր­վում Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու նվի­րա­պե­տա­կան աս­տի­ճան­նե­րը, հոգևո­րա­կան­նե­րին դի­մե­լու ձևե­րը, ինչ­պես նաև, որ­պես լրա­ցու­ցիչ նյութ, ա­ղոթ­քի ու խա­չակ­նք­ման վե­րա­բե­րյալ նյու­թե­րը: Դա­սա­գիր­քը ներ­կա­յաց­նում է նաև տե­րու­նա­կան ա­ղոթ­քը: Այս նյու­թը ցան­կա­լի կլի­ներ ու­սու­ցա­նել ա­ռա­վել բարձր դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րին, քա­նի որ հա­մալ­սա­րա­նա­կան ու­սա­նո­ղու­թյա­նը դա­սա­վանդ­ման փոր­ձը ցույց է տա­լիս, որ տվյալ նյութն իր ման­րա­մաս­նե­րով դժ­վա­րու­թյամբ է ըն­կալ­վում ու­սա­նող­նե­րի կող­մից: էջ 26-ում ներ­կա­յաց­ված Վա­հան Թե­քե­յա­նի «Ե­կե­ղե­ցին հայ­կա­կան» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը որ­պես լրա­ցու­ցիչ նյութ, կար­ծում ենք, բա­վա­կա­նին բարդ է տվյալ տա­րի­քա­յին խմ­բի ա­շա­կերտ­նե­րի հա­մար:
-Ապ­շել կա­րե­լի է: Նկա­տենք, որ այս ա­մե­նը, թերևս բա­ցի Թե­քե­յա­նի ան­զու­գա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նից (սա էլ` կախ­ված ծնո­ղից), ար­դեն գի­տի հինգ տա­րե­կան մա­նու­կը, հա­մե­նայն դեպս` հայ քրիս­տո­նյա:
Սրա­նից զատ հարկ է նշել, որ տո­նե­րի վե­րա­բե­րյալ բա­ժինն ան­հար­կի ուռ­ճաց­ված է, քա­նի որ սուրբ Վար­դա­նանց տոն, կա­թո­ղի­կե Ս. Էջ­միած­նի տոն, Վա­րա­գա խա­չի տո­նե­րի մա­սին դա­սե­րը կա­րող էին և չլի­նել ու դրա­նից չէր տու­ժի դա­սըն­թա­ցի ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Վար­դա­նանց տո­նը կա­րե­լի էր չներ­կա­յաց­նել այս­տեղ, քա­նի որ ա­շա­կերտ­նե­րը այդ մա­սին, միևնույն է, պատ­կե­րա­ցում կազ­մում են հա­յոց պատ­մու­թյան դա­սըն­թա­ցի շր­ջա­նակ­նե­րում: Նույ­նը կա­րե­լի է պն­դել ս. Էջ­միած­նի և Վա­րա­գա խա­չի տո­նե­րին վե­րա­բե­րող դա­սե­րին, ո­րոնք, մեր կար­ծի­քով, ա­վե­լորդ ծան­րա­բեռ­նում են ա­շա­կերտ­նե­րին:
- Խե՜ղճ, ճկ­ռա՜ծ ա­շա­կերտ­ներ: Դուք ծան­րա­բեռն­ված եք սե­փա­կան ինք­նու­թյամբ: Ա­շա­կերտ­նե­րին ու նրանց ծնող­նե­րին ա­վե­լորդ ծան­րա­բեռ­նում է սրանց­պես­նե­րի կար­ծի­քը, ո­րը ոչ մե­կին հե­տաքր­քիր չէ, թե՞ սխալ­վում եմ:
Զատ­կի տո­նի հետ կապ­ված կա­րե­լի է ներ­կա­յաց­նել զատ­կի հրեա­կան ա­վան­դույթն ու հա­մե­մա­տա­կան անց­կաց­նել քրիս­տո­նեա­կա­նի հետ:
-Ար­մանք-զար­մանք: Քա­նի կար, հրեա­կան կոն­տեն­տը հա­մար­վում էր ոչ ու­սա­նե­լի: Սրանց ինք­նա­հա­կա­սու­մը «որևէ քն­նա­դա­տու­թյան չի դի­մա­նում»:
7 Այս դա­սըն­թա­ցի շր­ջա­նակ­նե­րում յո­թե­րորդ դա­սա­րա­նի դա­սա­գիր­քը ա­մե­նախ­նդ­րա­հա­րույցն է նրա­նում ընդգրկված թե­մա­նե­րի տե­սան­կյու­նից: Առն­վազն տա­րօ­րի­նակ է, որ ՀԵՊ ա­ռար­կան նե­րա­ռում է այն­պի­սի թե­մա­ներ, ինչ­պի­սիք են հին հա­յոց հա­վա­տա­լիք­նե­րը, հին Հնդ­կաս­տա­նի կրո­նը, զրա­դաշ­տա­կան կրո­նը, հու­նա-հռո­մեա­կան դի­ցա­րա­նը և իս­լա­մի պատ­մու­թյու­նը: Ե­թե ա­ռար­կան կոչ­վեր կրոն­նե­րի պատ­մու­թյուն, այս ամ­բող­ջը կլի­ներ տրա­մա­բա­նա­կան, բայց այս պա­րա­գա­յում այդ­պես չէ: Մյուս կող­մից կա­պը նա­խորդ տար­վա դա­սագր­քի հետ ևս խնդ­րա­հա­րույց է, քա­նի որ Հայ ե­կե­ղե­ցու տո­նե­րից հե­տո ա­շա­կերտ­նե­րը պետք է սկ­սեն սո­վո­րել հին հա­յոց հա­վա­տա­լիք­նե­րը և վե­րը նշ­ված թե­մա­նե­րը:
-Մեկ նա­լին են խփում, մեկ` մե­խին: Մի շեշտ ենք ա­վե­լաց­նում, և ա­մեն ինչ կար­գին է. «Հայ ե­կե­ղե­ցու տո­նե­րից հե­տո՛ ա­շա­կերտ­նե­րը պետք է սկ­սեն սո­վո­րել հին հա­յոց հա­վա­տա­լիք­նե­րը»:
8 Ո­րո­շա­կի մի­տում կա Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լու բա­ցա­ռա­պես դրա­կան լույ­սի ներ­քո, ին­չը չի կա­րող ա­շա­կերտ­նե­րի մեջ զար­գաց­նել քն­նա­կան մտա­ծո­ղու­թյուն և ա­ռա­վել արժևո­րել Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու պատ­մա­կան դե­րը հայ ժո­ղովր­դի կյան­քում: Այս ի­մաս­տով դա­սա­գիր­քը նման­վում է հայտ­նի ե­կե­ղե­ցա­կան գոր­ծիչ Մա­ղա­քիա Օր­մա­նյա­նի «Ազ­գա­պա­տում» աշ­խա­տու­թյա­նը, որ­տեղ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ներ­սում տեղ գտած միա­րա­րա­կան փոր­ձե­րի մեծ մա­սը հա­մար­վում է թե­րըմբ­ռն­ման կամ թյու­րի­մա­ցու­թյան ար­դյունք:
-Ազ­գա­դավ­նե­րի ու հա­յա­տյաց­նե­րի խու­ճա­պա­հար խլր­տում: Մեկ այլ` ազ­գա­սեր, օ­բյեկ­տիվ վեր­լու­ծու­թյուն միայն կդր­վա­տեր այդ­պի­սի մո­տե­ցու­մը մեր Սուրբ ե­կե­ղե­ցու նկատ­մամբ:
9 ՈՒ­շագ­րավ է, որ Հա­յոց ե­կե­ղե­ցու ու Հա­յաս­տա­նի ան­կախ պե­տա­կա­նու­թյան հռ­չակ­ման դա­սի մեջ բա­ցա­կա­յում է ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի նկա­րը, ին­չը սո­վո­րա­բար լի­նում է նման պա­րա­գա­յում: Դրա փո­խա­րեն առ­կա է երկ­րորդ նա­խա­գա­հի նկա­րը: Կար­ծում ենք, այդ «բաց­թո­ղու­մը» քա­ղա­քա­կան դր­դա­պատ­ճառ­ներ ու­նի:
-Մտո­վի հի­շենք դա­սա­կա­նին և անց­նենք ա­ռաջ:
Այ­նուա­մե­նայ­նիվ հաշ­վի ենք առ­նում այն հան­գա­ման­քը, որ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ան­բա­ժա­նե­լի մասն է ե­ղել հայ ժո­ղովր­դի, ո­րի պատ­ճա­ռով էլ պատ­մա­կան անց­քե­րի կրկ­նու­թյու­նը եր­բեմն անհ­րա­ժեշ­տու­թյուն է: Այ­նու­հան­դերձ պատ­մա­կան դեպ­քե­րի ո­րո­շա­կի կր­ճա­տու­մը, չկրկ­նե­լու նպա­տա­կով, ա­ռա­վել կդյու­րաց­նի նյու­թի մար­սու­մը ա­շա­կերտ­նե­րի կող­մից:
-Սրանք «նե­րո­ղամ­տա­բար ու նր­բան­կա­տո­րեն» ըն­դու­նում են փաս­տը, որ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ե­ղել է հայ ժո­ղովր­դի ան­բա­ժա­նե­լի մա­սը: Հետևու­թյուն. Հայ ե­կե­ղե­ցին այլևս չի հան­դի­սա­նում հայ ժո­ղովր­դի ան­բա­ժա­նե­լի մա­սը: Հի­մա ԱԶԳՆ ՈՒ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ կա­րե­լի է օ­տա­րել: Մի ժա­մա­նակ կրկ­նու­թյունն էր ծնում գի­տու­թյուն (ե­թե մտ­քով ես բութ և խուլ, ջան­քով ի­մաս­տը կեր և կուլ), հի­մա, ով գի­տի` գրան­տա­կեր­ներն ու տրանս­գեն­դեր­նե­րը:
10 Դա­սա­գիր­քը փոր­ձում է պա­տաս­խան տալ այն­պի­սի վի­ճա­հա­րույց հար­ցե­րի, ինչ­պի­սիք ազ­գա­յին ինք­նու­թյունն է, ազ­գա­յին նկա­րա­գի­րը, ինք­նու­թյան բա­ղադ­րիչ­նե­րը, ո­րոնք դեռևս վերջ­նա­կան պա­տաս­խան­ներ չեն գտել գի­տա­կան դիս­կուր­սում:
-Հաս­կա­ցա՞ք, ա՛յ անգ­րա­գետ­ներ. Ազ­գա­յին ինք­նու­թյուն և ազ­գա­յին նկա­րա­գիր հաս­կա­ցու­թյուն­նե­րը գի­տու­թյա­նը ան­հայտ, օ­դում կախ­ված ՉԹՕ-ներ են: Այս­պի­սի աշ­խար­հում ենք ապ­րում:
«Հայ­րե­նիք» դա­սըն­թա­ցը ցան­կա­լի կլի­ներ տե­ղադ­րել դա­սըն­թա­ցի ա­մե­նաս­կզ­բում ու դարձ­նել ա­ռար­կա­յի ա­ռա­ջին դա­սը, ո­րը պետք է կր­ճա­տել ու պե­տու­թյուն-ե­կե­ղե­ցի հա­րա­բե­րու­թյուն­նե­րին ա­ռա­վել հս­տակ պա­տաս­խան­ներ տալ:
- Բա ապ­տակ չէ, ի՞նչ է:
10-րդ դա­սա­րա­նի դա­սագր­քի մեծ մա­սը պատ­մա­գի­տա­կան ու մշա­կու­թա­բա­նա­կան թե­մա­ներ են, ո­րոնք պատ­մու­թյան դա­սագր­քե­րում հիմ­նա­կա­նում ար­դեն ներ­կա­յաց­ված են: Այս դա­սագր­քի մեծ մա­սը պետք է ներ­կա­յաց­վի մշա­կու­թա­բա­նա­կան ա­ռար­կա­յի տես­քով, իսկ պատ­մա­գի­տա­կան նյու­թը նե­րառ­վի հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան դա­սագր­քե­րում (չնա­յած մեծ մասն ար­դեն այն­տեղ կա): Դա­սագր­քե­րում բա­ցա­կա­յում են այն­պի­սի քն­նարկ­վող թե­մա­ներ, ինչ­պի­սիք են դիա­կի­զա­րան­նե­րը, էֆ­թա­նա­զիան, միա­սե­ռա­կան­նե­րի ա­մուս­նու­թյուն­նե­րի խն­դի­րը և այլն, ո­րոնք ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում ա­մե­նից շատ քն­նարկ­վող հար­ցե­րից են և ցան­կա­լի կլի­ներ դրանց քն­նար­կումն ու արժևո­րու­մը հենց դպ­րո­ցում: Խաչ­քա­րե­րին վե­րա­բե­րող դա­սըն­թա­ցում կա­րե­լի է խո­սել Նա­խիջևա­նի խաչ­քա­րե­րի ոչն­չաց­ման մա­սին, ինչ­պես նաև կոնկ­րետ խաչ­քա­րե­րի վեր­լու­ծու­թյուն ա­նել (օ­րի­նակ՝ Պո­ղո­սի խաչ­քա­րը):
- Բա՛ս, ժո՛ղ ջան: Ա­ռա­ջին դա­սա­րա­նից պետք է սկ­սենք քն­նար­կել նա­խա­գի­տե­լիք­ներ դիա­կի­զա­րան­նե­րի և մնա­ցյալ «ան­մեղ ու ան­շառ» ի­րո­ղու­թյուն­նե­րի շուրջ և … արժևո­րել: Հա­վաս­տիաց­նեմ, որ Նա­խիջևա­նի խաչ­քա­րե­րի ոչն­չաց­ման պա­հով հաս­տատ խա­բում են. ե­թե այդ մա­սին խոս­վեր, նրանք կբո­ղո­քեին, թե ին­չու է այդ մա­սին բարձ­րա­ձայն­վում, բլա, բլա, բլա…
Սրանց ան­հաս ու­ղեղ­նե­րի առ­կայ­ծած բուն աստ­վա­ծա­բա­նա­կան, դա­վա­նա­բա­նա­կան հար­ցե­րին չեմ անդ­րա­դառ­նում հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով. մի­նի­մում ե­րեք Տիե­զե­րա­ժո­ղով­ներն ու գր­ված բազ­մա­թիվ հա­տոր­ներն ան­գամ ան­զոր են հան­գու­ցա­լու­ծե­լու Տիե­զե­րա­կան Ե­կե­ղե­ցու Մարմ­նի վեր­քե­րի բա­լա­սա­նը գտ­նե­լու թն­ջու­կը:
Սառ­նա­րա­նում ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյուն չես գտ­նի, ինչ­քան էլ այն լի­քը լի­նի, մուկն էլ` կուշտ: Ա­վե­լի լավ է ստա­մոքսդ դա­տարկ լի­նի, քան թե ստիպ­ված լի­նես կուլ տալ և մար­սել սե­փա­կան ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը: Քիչ բո­ղո­քեք սառ­նա­րա­նի կամ ստա­մոք­սի դա­տար­կու­թյու­նից, սո­վա՛ծ հա­յեր, թե չէ թուր­քը կո­րո­շի կե­րակ­րել ձեզ և վե­րա­ծել կուշտ թուր­քի…
Հա­յին ոչն­չաց­նե­լը այս տար­րե­րի հա­մար սոսկ կպ­չուն գա­ղա­փար չէ, սրանք մա­հա­պարտ­ներ են, իսկ մենք կու­նե­նա՞նք բա­վա­կա­նա­չափ ինք­նա­զո­հո­ղու­թյուն` հա­նուն մեր ա­պա­գա­յի և հա­րատևման: Թող սթափ­վի հա­սա­րակ հայ մար­դը, աշ­խար­հա­զո­րը, զին­վի և կանգ­նի` պատ­րաստ խա­վա­րի դեմ առ­ճա­կատ­ման: Եվ ոչ թե մի­ջազ­գա­յին կամ ա­պազ­գա­յին հար­թակ­նե­րում ե­լույ­թի հնա­րա­վո­րու­թյուն, պա­տե­հու­թյուն ու­նե­ցող և հմ­տու­թյուն­նե­րով պար­ծե­ցող կոս­տյում-փող­կա­պա­վոր­նե­րը:
Այդ­քան հու­նար ու­նեն` թող Գո­շի դա­տաս­տա­նա­գիր­քը, չեմ ա­սում դարձ­նեն մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան նոր­մա­տիվ, մեր ներ­քին սպառ­ման օ­րեն­սդ­րու­թյան թող վե­րա­ծեն, չեն կա­րող, ո­րով­հետև այ­սօր ա­մեն ինչ հա­կազ­գա­յին է, հա­մաշ­խար­հա­յին: Ի­րա­կա­նում մի­ջազ­գա­յին ո­չինչ չկա, ո­րով­հետև ազ­գեր էլ չկան, երբ բո­լոր ար­ժեք­նե­րը հա­մա­հար­թեց­վում են:
Հան­րա­պե­տու­թյու­նը` որ­պես պե­տա­կան կա­ռա­վար­ման կարգ, ու­նի այ­լընտ­րանք, և դա միա­պե­տու­թյու­նը չէ, այլ Ազ­գա­յին պե­տու­թյու­նը, ո՛չ թե հա­նուր հան­րու­թյան, այլ ՏԵ­ՍԱ­ԿԻ պե­տու­թյու­նը, ո­րը ին­քը հո­վա­նի է (և ո՛չ թե տո­լե­րանտ` ան­տար­բեր, ի դեպ` սե­փա­կան ա­պա­գա­յի հան­դեպ) այլ տե­սակ­նե­րին այն­քա­նով, որ­քա­նով դրանք սպառ­նա­լիք չեն սե­փա­կան տե­սա­կի հա­մար` կեն­դա­նի, ա­ռողջ օր­գա­նիզ­մի օ­րի­նա­կով:


12 ա­ռա­քյալ­նե­րը ամ­բողջ աշ­խար­հը լու­սա­վո­րե­ցին, Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը` մի ամ­բողջ ազ­գի լու­սա­վո­րեց (ե­թե հի­շո­ղու­թյունս չի դա­վա­ճա­նում, ՀԱՅ է կոչ­վում այդ ազ­գը): Եվ մարդ­կա­յին ռե­սուր­սը կամ ֆի­նան­սը չէր ա­ռաջ­նոր­դողն ու հա­ջո­ղեց­նո­ղը, այլ հպա­տա­կու­թյու­նը Հո­գի Աստ­ծո զո­րու­թյա­նը` ոչ ար­տա­քին կեր­պա­րան­քով, այլ ճշ­մար­տու­թյամբ:
Մենք մու­րաց­կան չենք, ե՞րբ ենք դառ­նա­լու ի­րադ­րու­թյան ու երկ­րի տե­րը, մինչև ե՞րբ ենք սպա­սե­լու` տես­նենք, թե որ մի քա­ղա­քա­կան գործ­չի կամ ու­ժի «պա­պան» է ա­վե­լի զիլ: Մեր օ­րա­կար­գը օր ա­ռաջ հայ­րե­նա­սեր ղե­կա­վա­րու­թյուն ու­նե­նալն է: Մեր օ­րա­կար­գը ազ­նիվ ինք­նաքն­նու­թյուն և ինք­նա­գի­տակ­ցու­թյուն ու­նե­նալն է: Աստ­վա­ծա­շունչ մա­տյան կար­դա­ցեք` ճա­նա­չել զի­մաս­տու­թիւն և զխ­րատ, ի­մա­նալ զբանս հան­ճա­րոյ: «Ով խրատ է սի­րում, նա ի­մաս­տու­թյուն է սի­րում, ով ա­տում է հան­դի­մա­նու­թյու­նը, նա ան­միտ է» (Առ. 12;1): Իսկ մենք միշտ էլ ա­տել ենք հան­դի­մա­նու­թյու­նը և քա­վու­թյան նո­խազ­ներ ենք փնտ­րել, երբ Աստ­ված ո­չինչ չար­ժե­ցող ազ­գե­րով կամ ան­հատ­նե­րով պատ­ժել, խրա­տել կամ հան­դի­մա­նել է մեզ, կամ մեր հոգևոր-ազ­գա­յին նա­խան­ձախ­նդ­րու­թյունն է շար­ժել:


Խղ­ճուկ մի՛ ե­ղեք, ո­ղոր­մե­լի մի՛ ե­ղեք, մու­րաց­կան մի՛ ե­ղեք, ա­նա­ռա՛կ որ­դի­ներ, վե­րա­դար­ձե՛ք: Ինչ ա­նում եք, ա­րեք կա­տա­րյալ ձևով, Հի­սուս ո­չինչ կի­սատ չա­րեց և Իր գոր­ծը «կա­տա­րեց» Խա­չի վրա: Պա­պը ա­մե­նա­վեր­ջին ա­նա­ռակն էր, բայց գո­նե նրա օ­րոք մենք մեր Ձի­րա­վը ու­նե­ցանք (խնդ­րանքս է` հա­մե­մա­տա­կան­ներ չտա­նել և այս ե­զա­կի եր­կու ան­տակ տո­ղի տակ չփնտ­րել տո­ղա­տակ. ես միայն փաս­տեր եմ ար­ձա­նագ­րում): Ե՞րբ ենք դուրս գա­լու սրտ­խառ­նուք հա­րու­ցող այս գաղջ վի­ճա­կից. Ո՛չ Աստ­ծունն ենք, ո՛չ սա­տա­նա­յի՞­նը: Եղ­բո­րը սե­փա­կան ան­ձից լա­վը հա­մա­րե­լու և կամ մի­մյանց (փո­խա­դար­ձա­բար սե­փա­կան) հան­ցանք­նե­րը ծած­կե­լու բա­րե­պաշ­տու­թյու­նը, ին­չը այ­լոց դեպ­քում վե­րան­վան­վում է ծած­կադմ­փո­ցի, պետք չէ հան­գեց­նել ազ­գի լի­նե­լու­թյան հա­մար վտան­գա­վոր ել­քե­րի: Ազ­նի՛վ լի­նենք, ՀԱ­ՅԵ՛Ր:
Սա­կավ ինչ անդ­րա­դառ­նանք մյուս օ­րախն­դիր սպառ­նա­լիք­նե­րին: Կո­րո­նա­վի­րուս. երկ­նա­յին մա­նա­նա՞, թե՞ քա­ղա­քա­կան ա­վել: Կո­տո­րե՞լ, թե՞ տու­գա­նել, ա­հա՛ իշ­խա­նու­թյան օ­րախն­դիր եր­կընտ­րան­քը: Վրա­ցա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը ախ­տա­հա­նում էր փո­ղոց­նե­րը, վրա­ցի հոգևո­րա­կան­նե­րը ամ­բողջ պե­տու­թյան տա­րած­քում օրհ­նու­թան ու ա­ղոթ­քի կարգ էին ա­նում: Դի­մա­կի փո­խա­րեն կամ դրա հետ մեկ­տեղ ա­ղոթք ու­նե­ցեք ձեր բե­րա­նին, ո­րով­հետև ա­ղոթ­քը հո­գու շն­չա­ռու­թյունն է. գո­նե ձեր հո­գի­նե­րը շն­չա­հեղձ չեն լի­նի, մա­նա­վանդ, որ «Հո­գին է կեն­դա­նա­րար, մար­մի­նը ո­չինչ ա­նել չի կա­րող» (Հովհ. 6;64):


Ե­թե ճիշտ է ո­րոշ զգոն և սթափ հա­յե­րի դի­տար­կումն առ այն, որ գույ­քա­հար­կի օ­րեն­քի «թար­մա­ցու­մով» բազ­մա­կի վայ-կա­ռա­վա­րու­թյու­նը նպա­տա­կադր­վել է դա­տար­կել Երևա­նի կենտ­րո­նը հա­յե­րից և բնա­կեց­նել թուր­քե­րով, ա­պա այդ հար­ցում կա­ռա­վա­րու­թյա­նը նշա­նա­կա­լի ծա­ռա­յու­թյուն կա­րող են մա­տու­ցել մեր հայ­րե­նի­քը բնա­կա­րան առ բնա­կա­րան, շենք առ տուն, տա­րեց առ միայ­նա­կյաց քար­տե­զագ­րած ա­ղան­դա­վո­րա­կան բազ­մա­զա­նու­թյուն­նե­րը:
Հա­յաս­տա­նը, ինչ­պես միշտ, թա­տե­րա­բեմ է, բո­լոր դե­րե­րը բաշխ­ված են, դե­րա­սան­նե­րին կգ­նա­հա­տի պատ­մու­թյու­նը … բայց մենք հայ­րե­նիք ենք կորց­նում:
Այս տո­ղե­րը շա­րադ­րում եմ հույ­սով ու հա­վա­տով, որ վա­ղը դրանք, ար­դեն որ­պես պատ­մու­թյան մեջ սպր­դած թյու­րի­մա­ցու­թյան մա­սին ար­ձա­նագ­րու­թյուն, կկար­դան գա­լիք սե­րունդ­նե­րը` մեր հա­վեր­ժող Հայ­րե­նի­քի ժա­ռանգ­նե­րը և մեր հա­վի­տե­նա­կան Ե­կե­ղե­ցու զա­վակ­նե­րը: Ա­ՄԵՆ:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Աստ­վա­ծա­բա­նու­թյան բա­կա­լավր

Դիտվել է՝ 8047

Մեկնաբանություններ