ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Դրա­մաշ­նորհ­ներ՝ ըստ ցան­կու­թ­յան

Դրա­մաշ­նորհ­ներ՝ ըստ ցան­կու­թ­յան
22.10.2019 | 00:20

Կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան կազ­մում «ընդ­հա­տա­կյա» գոր­ծում է ևս մեկ նա­խա­րա­րու­թյուն, ո­րը վար­չու­թյուն է, սա­կայն ինքն ի­րեն օժ­տած ար­տո­նու­թյուն­նե­րով գրե­թե հա­վա­սա­րա­զոր գոր­ծա­ռույթ­ներ ու­նի, ինչ նա­խա­րա­րու­թյունն ընդ­հան­րա­պես: Դա մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան և ժո­ղովր­դա­կան ար­հեստ­նե­րի վար­չու­թյունն է՝ վար­չու­թյան աշ­խա­տա­կից Ար­մեն Սարգ­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ: Այս պա­տաս­խա­նա­տու ար­տա­հայ­տու­թյու­նը հիմ­նա­վո­րե­լու հա­մար գնանք մեկ տա­րի հետ: Այն ժա­մա­նակ դեռ չընդ­լայն­ված մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նում կազ­մա­կերպ­վեց և անց­կաց­վեց «Ար­վես­տը՝ դպ­րո­ցում» դրա­մաշ­նոր­հա­յին մր­ցույ­թը: Ըստ նա­խա­րա­րու­թյան հայ­տա­րա­րած կար­գի՝ մր­ցույ­թի ար­դյունք­նե­րը պետք է հրա­պա­րակ­վեին նա­խա­րա­րու­թյան կայ­քում: Ձևա­կան հար­ցազ­րույ­ցից մեկ ա­միս հե­տո մր­ցույ­թում հաղ­թած հայ­տա­տու­նե­րի ցու­ցա­կը ի­հար­կե տե­ղադր­վեց նա­խա­րա­րու­թյան կայ­քում: Հաղ­թող­նե­րից մի քա­նի­սը, ճիշտ է, մաս­նակ­ցել էին մր­ցույ­թին, սա­կայն ըստ նա­խա­րա­րու­թյան հայ­տա­րա­րած չա­փա­նիշ­նե­րի, նրանք ի­րա­վունք չու­նեին մաս­նակ­ցե­լու այդ մր­ցույ­թին: Սա՝ իր հեր­թին: ՈՒ­սում­նա­սի­րու­թյուն­նե­րից պար­զե­ցինք, որ հաղ­թող­նե­րի մեջ կան մար­դիկ, ով­քեր բո­լո­րո­վին հայտ չեն ներ­կա­յաց­րել, չեն ներ­կա­յաց­րել ծրա­գիր, չեն մաս­նակ­ցել հար­ցազ­րույ­ցին, ա­վե­լին՝ չեն ե­ղել հան­րա­պե­տու­թյու­նում, սա­կայն հաղ­թել են: Ար­մեն Սարգ­սյա­նը դա պատ­ճա­ռա­բա­նեց հետևյալ կերպ՝ մենք ենք հրա­վի­րել, քա­նի որ ին­քը լավ մաս­նա­գետ է: Երբ այս ա­մե­նի մա­սին հան­դես ե­կանք հրա­պա­րա­կու­մով, ցու­ցակն ան­մի­ջա­պես ան­հե­տա­ցավ նա­խա­րա­րու­թյան կայ­քից, իսկ հրա­վի­րյա­լը զրկ­վեց դրա­մաշ­նոր­հից: Ի դեպ, հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մը պետք է հրա­պա­րակ­վեր կայ­քով, սա­կայն ա­ռայ­սօր չի հրա­պա­րակ­վել:


Այս տար­վա գար­նա­նը հայ­տա­րար­վեց դրա­մաշ­նոր­հա­յին մր­ցույթ՝ մինչև մեկ մի­լիոն դրա­մի սահ­ման­նե­րում, ո­րի նպա­տակն էր հրա­տա­րա­կել գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հետ միա­ժա­մա­նակ հե­ղի­նա­կը պի­տի տե­ղե­կանք ներ­կա­յաց­ներ որևէ տպա­րա­նից, որն առ­կա գու­մա­րի դեպ­քում ստանձ­նե­լու էր գր­քի տպագ­րու­թյու­նը: Ան­հե­թե­թու­թյուն: Ո՞ր տպա­րա­նը գու­մա­րի առ­կա­յու­թյան դեպ­քում կհ­րա­ժար­վի փող աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Սա­կայն այս ան­հե­թե­թու­թյու­նը խոր և խո­րա­մանկ ար­մատ­ներ ու­նի: Ինչևէ: Մր­ցույ­թը կազ­մա­կերպ­վել, անց­կաց­վել է բազ­մա­թիվ խախ­տում­նե­րով, սա­կայն ա­ռայ­սօր, Ար­մեն Սարգ­սյա­նից և հաղ­թող ու մերժ­ված հե­ղի­նակ­նե­րից բա­ցի, հան­րա­պե­տու­թյու­նում ոչ ոք չգի­տե մր­ցույ­թի ար­դյունք­նե­րի մա­սին: Պար­զա­բա­նեմ: Մր­ցույ­թի ա­վար­տի վերջ­նա­ժամ­կե­տի և ար­դյունք­նե­րի հրա­պա­րակ­ման օ­րը օ­գոս­տո­սի մեկն էր: Սա­կայն նա­խա­րա­րու­թյունն այն եր­կա­րաձ­գեց մինչև օ­գոս­տո­սի 31-ը: Ար­դյունք­նե­րի մա­սին հե­ղի­նակ­նե­րին անձ­նա­կան նա­մա­կով տե­ղե­կաց­րին սեպ­տեմ­բե­րի չոր­սին, հին­գին: Հի­մա հարց. ե­թե հայ­տա­տուն, ով հայ­տը պի­տի ներ­կա­յաց­ներ մինչև հու­նի­սի 30-ը ու ներ­կա­յաց­նում է մեկ օր ուշ, հու­լի­սի մե­կին, ի՞նչ է լի­նե­լու հայ­տի հետ, ի­հար­կե՝ միան­շա­նակ մերժ­վում է: Այս դեպ­քում նո­րից հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չո՞վ է զբաղ­ված հանձ­նա­ժո­ղո­վը, որ սահ­ման­ված ժամ­կե­տում հայ­տե­րը չեն քն­նարկ­վում: Սա էլ՝ իր հեր­թին: Ով­քե՞ր և ի՞նչ չա­փա­նիշ­նե­րով են ըն­տր­ված հանձ­նա­ժո­ղով­նե­րում, ո՞ր գի­տա­կան ու հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նից, և ար­դյոք նրանք այդ մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­ներն ու­նեն, որ­պես­զի կա­րո­ղա­նան ա­նա­չառ կեր­պով ըն­դու­նել կամ մեր­ժել այս կամ այն ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը: Եվ դար­ձյալ հարց է ա­ռա­ջա­նում. ին­չու՞ ա­ռայ­սօր հան­րու­թյա­նը հայտ­նի չէ այդ, ի­րենց ա­սե­լով՝ մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մը: Մեր երկ­րում ա­մե­նա­բարձր մր­ցա­նակ­նե­րը շնոր­հող նա­խա­գա­հի և պե­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի կազ­մե­րը հայտ­նի են և ա­մեն տա­րի հրա­պա­րակ­վում են լրատ­վա­մի­ջոց­նե­րում, իսկ այս և մյուս հանձ­նա­ժո­ղով­նե­րի կազ­մը խիստ գաղտ­նի է պահ­վում հան­րու­թյու­նից: Ի՞նչն է պատ­ճա­ռը: Բա­վա­կա­նին չար­չար­վե­լուց հե­տո պար­զե­ցինք, որ հանձ­նա­ժո­ղո­վի ե­րեք ան­դամ­նե­րը Ար­մեն Սարգ­սյա­նի հետ նույն վար­չու­թյան աշ­խա­տա­կից­ներն են, մյուս­նե­րը՝ Արք­մե­նիկ Նի­կո­ղո­սյա­նի ղե­կա­վա­րած: Ար­թուր Հայ­րա­պե­տյա­նը հանձ­նա­ժո­ղո­վում է ե­ղել, սա­կայն ա­ռա­ջին նիս­տից հե­տո նրա­նից գաղտ­նի են պա­հել հա­ջորդ նիս­տե­րի օ­րե­րը, նրան չեն հան­ձն­վել քն­նարկ­վե­լիք ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Վերևում նշե­ցինք տպա­րան­նե­րից ներ­կա­յաց­վող տե­ղե­կանք­նե­րի մա­սին. հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ Արք­մե­նիկ Նի­կո­ղո­սյա­նը ներ­կա­յաց­նում է «Ան­տա­րես հոլ­դին­գը», պարզ չէ՞, որ այդ գու­մար­նե­րի ծան­րակ­շիռ մա­սը պի­տի ուղղ­վի «Ան­տա­րե­սին», ինչ­պես ե­ղել է ա­ռայ­սօր, և հաղ­թած հե­ղի­նակ­ներն էլ պի­տի լի­նեն այն գրող­նե­րը, ով­քեր մշ­տա­պես հաղ­թում են նա­խա­րա­րու­թյան հայ­տա­րա­րած մր­ցույթ­նե­րում և տպագր­վում հիմ­նա­կա­նում «Ան­տա­րե­սի» տպա­րա­նում: Մենք պար­զե­ցինք, որ ա­ռայ­սօր չբա­ցա­հայտ­ված այս հանձ­նա­ժո­ղո­վի դա­տին ու քն­նու­թյանն է հան­ձն­վում նաև թարգ­մա­նա­կան գրա­կա­նու­թյու­նը: Դար­ձյալ պարզ է, թե հանձ­նա­ժո­ղո­վը մր­ցու­թա­յին գր­քե­րը որ հրա­տա­րակ­չու­թյա­նը պետք է «պաս» տա:
Ի դեպ, գրող­նե­րի միու­թյան նա­խա­գա­հու­թյու­նը քն­նար­կել է կնճ­ռոտ այս հար­ցը, նիս­տի ման­րա­մաս­նե­րը բա­ցի «Գրա­կան թեր­թում» տպագ­րե­լուց ու­ղար­կել է նաև ԿԳՄՍ նա­խա­րա­րին՝ նշե­լով ի­րենց նկա­տա­ռում­նե­րը զա­վեշ­տի վե­րած­ված այս մր­ցույթ­նե­րի մա­սին, և սպա­սում է նա­խա­րա­րի պա­տաս­խա­նին:


Հատ­կան­շա­կան է, որ Ար­մեն Սարգ­սյա­նի, այս­պես կոչ­ված, նա­խա­րա­րու­թյու­նը զբաղ­վում է նաև գրա­կան-մշա­կու­թա­յին թեր­թե­րին ու պար­բե­րա­կան­նե­րին դրա­մաշ­նորհ­ներ հատ­կաց­նե­լով: Եր­կու տա­րի է՝ Ար­մեն Սարգ­սյա­նի մաս­նա­գի­տա­կան կոչ­վող հանձ­նա­ժո­ղո­վը, ո­րի կազ­մը դար­ձյալ հայտ­նի չէ հան­րու­թյա­նը, ջա­նա­սի­րա­բար մեր­ժում է «Դարձ» պար­բե­րա­կա­նը, ո­րը ե­զա­կի­նե­րից է հան­րա­պե­տու­թյան մար­զե­րում՝ զուտ գրա­կան-մշա­կու­թա­յին լի­նե­լով: Այս մր­ցույ­թի ար­դյունք­ներն էլ պի­տի պարզ լի­նեին մինչև ս.թ. հոկ­տեմ­բե­րի մե­կը, սա­կայն այն հայ­տա­տու­նե­րին, ով­քեր մտե­րիմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ են Ա. Սարգ­սյա­նի հետ, իսկ ե­թե մտե­րիմ են, ու­րեմն հաղ­թել են, Ա. Սարգ­սյա­նը նա­խա­պես տե­ղե­կաց­նում է այդ մա­սին՝ «շու­խուր» չդ­նե­լու պայ­մա­նով: Ի դեպ, գրող­նե­րի միու­թյան նա­մա­կից հե­տո երևա­նյան գր­քի մր­ցույ­թը, ո­րը կկազ­մա­կերպ­վի ա­ռա­ջի­կա­յում, թա­փան­ցի­կու­թյան նշույլ­ներ է ի հայտ բե­րում, նա­խա­րա­րու­թյան կայ­քում հայ­տն­վեց մր­ցու­թա­յին հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մը:


Հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ ո՞վ և ով­քե՞ր պետք է պա­տաս­խան տան մր­ցույթ­նե­րի ոչ թա­փան­ցիկ անց­կաց­ման, գրող­նե­րի ինք­նա­սի­րու­թյու­նը վի­րա­վո­րե­լու հա­մար: Եվ ար­դյոք այս ա­մե­նից կո­ռուպ­ցիա­յի հոտ չի՞ փչում, ար­դյոք այս ա­մե­նից տե­ղյա՞կ է մշա­կու­թա­յին ո­լոր­տը հա­մա­կար­գող փոխ­նա­խա­րա­րը, և ե­թե տե­ղյակ է, կար­ծում ենք՝ պետք է չե­ղյալ հա­մար­վեն այս բո­լոր մր­ցույթ­նե­րը, և դրանց անց­կաց­ման նոր ու թա­փան­ցիկ կարգ մշակ­վի: Այ­լա­պես մենք գնում ենք այն­տեղ, որ­տե­ղից ե­կել ենք, և ո­րում տի­րող գաղջ մթ­նո­լոր­տը ձևա­վոր­վել էր ա­ռա­ջին հեր­թին մշա­կու­թա­յին ոչ ճիշտ քա­ղա­քա­կա­նու­թյուն որ­դեգ­րե­լու պատ­ճա­ռով:


Նո­րայր ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
Բա­նաս­տեղծ, հրապարակախոս

Դիտվել է՝ 5090

Մեկնաբանություններ