Խոնարհում ենք մեր հիվանդ հոգին
Ոտներիդ առաջ:
Հանիր մեզ տիղմից,
Ձեռքբերումները հողով մի՛ ծածկիր
Հանապազ գործվող մեղքերի համար...
Դու մեծ Աստված ես ու ողորմում ես քեզ խնդրողներին:
Երբե՛ք չթողնես,
Որ որբությունը հավետ մեզ կալնի,
Արևագալները թող կրկին շոյեն մեր հիվանդ հոգին։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ