ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

Առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով
04.05.2019 | 12:50

Կրթության, գիտության նախարարությունը հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ծնողներին տեղեկացնում է, որ Երևանի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Առցանց համակարգը գործարկվելու է 2019-ի մայիսի 15-ին, ժամը 09:00-ին: ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման, հաստատությունից սովորողի տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման» կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, ՀՀ քաղաքացիություն չունեցողները (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է ՀՀ քաղաքացի, մյուսը` վերոնշյալներից որևէ մեկը, իրենց երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն: Հետևաբար, համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, և ծնողը, որը համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, հայտագրումը կչեղարկվի:

Դիտվել է՝ 3227

Մեկնաբանություններ