ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԵՊԼՀ-ում նշվեց «Լեզուների Եվրոպական օր 2018» ամենամյա միջոցառումը

ԵՊԼՀ-ում նշվեց «Լեզուների Եվրոպական օր 2018» ամենամյա միջոցառումը
26.09.2018 | 22:11

Սեպտեմբերի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ «Լեզուների Եվրոպական օր 2018» ամենամյա միջոցառումը, որի նպատակն է ներկայացնել ԵՊԼՀ-ում դասավանդվող 22 օտար լեզուները և այդ լեզուների ուսումնասիրման հնարավորությունները:

ԵՊԼՀ-ի բակում ներկայացված էին տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուն և տվյալ երկրի մշակույթը:


Միջոցառմանը բացմանը ԵՊԼՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանը ողջույնի և շնորհավորանքի իր խոսքում նշեց. «Մեր համալսարանը տարիներ շարունակ հնարավորություն է տվել իր սաներին զարգանալ որպես բազմալեզու անձնավորություններ, ինչը շատ կարևոր է մերօրյա աշխարհում: Նշեմ, որ աշխարհում օգտագործվող մոտ 7000 լեզուներ կան: Եվրամիության 24 պաշտոնական լեզու կա, իսկ 200 այլ լեզուներ խոսվում են միայն Եվրամիության տարածքի երկրներում: Կարծում եմ, որ այսօր բոլորդ, անցնելով տաղավարներով, հնարավորություն կունենանք ծանոթանալու այն լեզուներին, որոնք դասավանդվում են մեր համալսարանում: Լիահույս ենք, որ դպրոցներից եկած մեր սիրելի աշակերտները, խոսելով դասախոսների հետ, տալով իրենց հետաքրքրող հարցերը ճիշտ որոշում կկայացնեն՝ հետագայում իրենց ուսումը շարունակելով ԵՊԼՀ-ում»-նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:


ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանն ընդգծեց՝ «Հրավիրել ենք Երևանի միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների: Ներկայացնում ենք Բրյուսովի համալսարանում դասավանդվող 22 օտար լեզուները և կրթական ծրագրերը»:
Նշենք նաև, որ ԵՊԼՀ-ն իրականացնում է ոչ ֆորմալ կրթության ծրագիր` համագործակցելով «Եվրոպական կամավորական ծառայության» հետ: Հրավիրվում են տարբեր երկրներից երիտասարդներ, որոնք, մեկ տարվա ընթացքում ապրելով Հայաստանում, ուսանողներին ծանոթացնում են իրենց մշակույթին և պատմությանը: Միջոցառումն ուղեկցվեց մշակութային կատարումներով, որոնք կրկին արտացոլում էին ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուների ողջ ներկապնակը: Նշենք, որ Եվրախորհրդի նախաձեռնությամբ Լեզուների եվրոպական օրը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ին, 2001 թվականից ի վեր: Ողջ Եվրոպայով Եվրախորհրդի 47 անդամ երկրների 800 միլիոն ներկայացուցիչներին կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ ցանկացած տարիքում: Համոզված լինելով, որ լեզվի բազմազանությունը միջմշակույթային լավագույն հաղորդակցման բանալին է և մեր մայրցամաքի մշակութային հարուստ ժառանգության գլխավոր տարրերից մեկը՝ Եվրախորհուրդը խրախուսում է բազմալեզվությունը ողջ Եվրոպայում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3500

Մեկնաբանություններ