«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացրել ռազմական հաստատությունների համար

Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացրել ռազմական հաստատությունների համար
02.04.2017 | 00:01

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ Բրիտանական խորհուրդն ավելի քան հինգ ամիս դասընթացներ է անցկացրել ռազմական հաստատությունների ուսանողների և ուսուցիչների համար:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսուցիչների, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսանողների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների համար անցկացվել են 120-ական ժամ տևողությամբ անգլերենի դասընթացներ:
«Դասընթացների ավարտից հետո նրանք հանձնել են Aptis անգլերենի ստուգման թեստ և ուրախությամբ պետք է նշեմ, որ ծրագրի մասնակիցների մոտ լեզվի մակարդակի որակական փոփոխություն է եղել»,-ասել է ծրագրի ղեկավար Ադդեհ Հովասափյանը:
Ծրագրի ավարտի կապակցությամբ ռազմական համալսարաններ և արտակարգ իրավիճակների նախարարություն է այցելել Հայաստանում ՄԹ պաշտպանության գծով կցորդի օգնական Թրեյսի Փալմերը:


Այս դասընթացների նպատակներից էր հնարավորություն տալ հայ զինվորականներին մասնակցել միջազգային ծրագրերին և փրկարարական նախաձեռնություններին:
Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 36 ուսանող և ուսուցիչ, և ծրագրի արժեքը կազմել է 14.000 ֆունտ ստեռլինգ:


Ռազմական հաստատությունների համար անցկացվող դասընթացները շարունակական են լիելու: Ապրիլից անգլերենի դասընթացներ են անցկացվելու էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալի 24 աշխատակցի համար :

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ