Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Բակո Սահակյանը` մարտական գործողությունները սկսելու մասին

Բակո Սահակյանը` մարտական գործողությունները սկսելու մասին
08.04.2016 | 02:24

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես սկսվեցին իրադարձությունները, ասաց.

«Բոլոր նրանք, ովքեր տեղյակ են մեր աշխատանքային առօրյայի մասին, գիտեն, որ չենք սահմանափակվում դասական աշխատանքներով, սկսում ենք առավոտյան շուտ և շատ դեպքերում ավարտում ենք ուշ գիշերով»: Այնուհետև Բակո Սահակյանը շարունակելով ներկայացնելով մանրամասները, ասաց. «Այդ օրը, մենք գտնվելով իմ աշխատասենյակում, քանի որ ունեինք տեղեկություն, որ հակառակորդը իրականացրել է շարժ, հրավիրել եմ բանակի հրամանատարին, ազգային անվտանգության տնօրենին և ոստիկանապետին, քննարկելու հակառակորդի գործողությունները: Քանի որ մենք այս վերջին ժամանակաշրջանում գտնվում էին կրակի հաճախակի խախտման պայմաններում, այդ տեղեկությունն ընդունել ենք որպես հակառակորդի կողմից հերթական խախտման գործողություն այդ ժամանակաշրջանին համահունչ, մեր մյուս գործողություններն իրականացրել ենք ընկալելով այդ գործողությունը որպես լոկալ հատվածում սպասվող հերթական զարգացում: Այդպիսի ընկալմամբ և այդպիսի նախնական տպավորություններով ցտեսություն ենք հայտնել մեկս մյուսին և մեկնել ենք հանգստանալու:
Երբ բաժանվել ենք իրարից, պաշտպանության բանակի հրամանատարը մեկնել է իր աշխատասենյակը և սկսել է լրացուցիչ ստուգումներ իրականացնել:
Հակառակորդը գիշերը 3-ին սկսելով լայնածավալ հարձակողական գործողությունները, հնարավորություն չեն տվել օգտագործել մեր բոլոր միջոցները, օպերատիվ իրավիճակը գնահատել իբրև լայնածավալ գործողություններ:
Այն պահից, որբ ես հայտնվել եմ պաշտպանության բանակի հրամանատարական կետում, ծանոթանալով ստեղծված օպերատիվ վիճակին, տվել եմ համապատասխան հանձնարարականներ, ցուցումներ, նաև պաշտպանության բանակի հրամանատարին տվել եմ հրաման՝ կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու, նպատակ ունենալով նրա կենդանի ուժը և միջոցները ոչնչացնելու:
Հանձնարարականը կատարել են Արցախի հերոսական բանակի ժամկետային զինծառայողները, սպայական կազմը, Մայր Հայաստանից Արցախին օգնության հասած կամավորական ջոկատները: Առաջադրանքը փառքով կատարվել է ՊԲ հրամանատար, պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ»:
Բակո Սահակյանը համաձայն չէ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը տարածաշրջանային է: «Տեղահանվել են հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցներ, գաղթի ճանապարհներ բռնելով, այդ ողբերգություններին գումարվեց ևս մեկ ողբերգություն: Մեր հայրենիքը մասնատվեց, 1921 թվականին մեր հայրենիքի մի մասը հայտնվեց մեզ համար խորթ երկրի կազմում. այդ ժամանակ հանկարծակի հայտնված Ադրբեջանի կազմում»,- ասաց Բակո Սահակյանը:
Նա նշեց, թե մինչև 1988 թվականի Արցախյան ազատագրական շարժումը հայ ժողովուրդը, Արցախի հայությունը չէր համակերպվել այդ անօրեն որոշման հետ:
«Երբ մենք արցախյան ազատագրական շարժման շնորհիվ ձերբազատվել ենք գերությունից, սկսել ենք կառուցել մեր կյանքը, համամարդկային արժեքների համաձայն հավատարիմ լինելով ժողովրդական երկիր կառուցելու սկզբունքներին, ջանքեր ենք գործադրել այդ ուղղությամբ հաջողություններ արձանագրելու: Գերությունից ձերբազատվելու այդ տարիների ընթացքում և մինչ այսօր իրականացրել և շարունակում ենք իրականացնել մի ձեռքում ունենալ զենք, մի ձեռքում հացի մշակներն օգտագործում ենք գյուղատնտեսական գործիք»,- հայտարարեց Բակո Սահակյանը:

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ