Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Զինծառայող է զոհվել՝ ականանետային կրակից. հակառակորդը խախտում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ՊԲ

Զինծառայող է զոհվել՝ ականանետային կրակից. հակառակորդը խախտում է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. ՊԲ
07.04.2016 | 09:42

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:

Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին

Դիտվել է՝ 2838

Մեկնաբանություններ