Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Գերտերությունները Հայաստանի և Ադրբեջանի տոկունությո՞ւնն էին փորձում

Գերտերությունները Հայաստանի և Ադրբեջանի տոկունությո՞ւնն էին փորձում
05.04.2016 | 16:36

Արդեն մի քանի օր է` տարածաշրջանը եռման կաթսա էր հիշեցնում, բայց աշխարհի հզորները շարունակում էին անտարբեր հետևել տեղի ունեցող զարգացումներին: Եթե Ռուսաստանը մեկ-մեկ «կենդանության» նշաններ էր ցույց տալիս, ԱՄՆ-ը խոր թմբիրի մեջ էր: Տպավորությունն այնպիսին էր, որ աշխարհի «մեծերը» նստած հետևում էին, թե ինչպես է իրենց հրահրած կրակը ժամ առ ժամ բորբոքվում:

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ եթե ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը հստակ ցանկություն ունենային կրակը դադարեցնելու, ժամերի ընթացքում զինադադարը կրկին «կվերականգնվեր»: Գուցե «փոքրերի» տոկունությո՞ւնն էին փորձում, թե՞ ով ավելի շուտ կընկնի իրենց «ոտքերը», կաղաչի օգնել իրեն: Գերտերությունների այդ քմահաճ վերաբերմունքի պատճառով բազմաթիվ զոհեր էին լինում, իհարկե, դա նրանց ամենևին էլ չէր հետաքրքրում, էականն իրենց շահն էր ու նպատակները: Միայն թե մարդու իրավունքներից ու ազատություններից ամեն օր հորջորջող ԱՄՆ-ի սևամորթ ու իշխանության մայրամուտ ապրող ղեկավարը զարմանալիորեն «ձուկ» էր դարձել, սա արդյոք շատերին արդարացիորեն հիմք չէ՞ր տալիս ենթադրելու, որ պատերազմի կայծի հեղինակային իրավունքը նրանն էր:
Ռուսաստանն էլ բավականին տարօրինակ կեցվածք ուներ: Տպավորությունն այնպիսին էր, որ Ադրբեջանին զենք մատակարարող, տարածաշրջանում զգալի ներկայություն ունեցող ՌԴ ղեկավարի` կրակը դադարեցնելու վերաբերյալ հայտարարություններն Ադրբեջան կոչվող երկրի ղեկավարը բանի տեղ չէր դնում: Իսկ գուցե Պուտինի ցանկությունն այնքան էլ մեծ չէր այս պահին կրակը դադարեցնելու, բայց արտաքին ֆոնի համար նման հայտարարություններ էին արվում: Ադրբեջանը հաստատ առյուծի «սիրտ» չէր կերել, որ ՌԴ-ի նման երկիրը նրան ասեր` վեր ընկիր տեղդ, իսկ ինքը դրա փոխարեն ՌԴ-ից գնած Սմերչով կրակի:
Ռազմական այս գործողությունները հերթական անգամ ապացուցեցին, որ քաղաքականության մեջ չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ: Երկրներ, որոնց խաղաղ պայմաններում համարել ենք զինակից, դաշնակից ու աջակից, պատերազմի այս փուլում կարող են դառնալ, եթե ոչ թշնամի, ապա` անտարբեր, ոչ վստահելի գործընկեր: Ի վերջո, այսպիսի «հիասթափության» մեղավորությունն էլի մերն է, քանի որ ժամանակին պետք չէր ավելորդ վստահություն կամ հույս ունենալ այս կամ այն երկրի հանդեպ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ