«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ իր ֆեյբուքյան էջում գրել է.
«Արդեն գրել էի ադրբեջանական բանակի կորուստների մասին: Ըստ նոր ինֆորմացիայի ադրբեջանական ռազմաճակատային հոսպիտալները և հիվանդանոցները այնքան լիքն են, որ վիրավորներին ստիպված են տեղափոխել Կիրովաբադի և Բաքվի հիվանդանոցներ: Իրավիճակը այնքան սուր է, որ ռազմաճակատ է գործուղվել բժիշկների մեծ խումբ, առողջապահության նախարար Օգտայ Շիրալիևի գլխավորությամբ»: