-
05.04.2016|
02:03
ՌԴ եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույցում կարծիք են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, նրանք կողմերին զսպվածության կոչ արել:
-
05.04.2016|
02:02
Իտալիայի ԱԳՆ-ը խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում շարունակվող բախումների կապակցությամբ, որոնց հետեւանքով արդեն մի քանի մարդկային զոհ կա։
-
05.04.2016|
01:59
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին:
-
05.04.2016|
01:50
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը CNN-ի ուղիղ եթերում խոսել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին տեղի ունեցող իրադարձությունների մասին:
-
05.04.2016|
01:48
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի և Իրանի իր գործընկերների հետ՝ հաղորդել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
05.04.2016|
01:47
Գերմանահայկական ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեստագի քրիստոնեադեմոկրատական միության պատգամավոր Ալբերտ Վայլերը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
-
05.04.2016|
01:46
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին զգուշացրել է Ադբրեջանի ՊՆ հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին:
-
05.04.2016|
01:45
ԱՄՆ կոնգրեսմենները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումները դատապարտող հայտարարություններով` կոչ անելով ԱՄՆ կառավարությանը և միջազգային միջնորդներին պատասխանատվության կոչել Ադրբեջանին և դադարեցնել Ալիևի ռեժիմին ֆինանսական օգնությունը:
-
05.04.2016|
01:44
CNN-ի հաղորդավարուհի Բեկի Անդերսոնը ուղիղ եթերում «խեղճացրել է» Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ տհաճ հարցադրումներ անելով:
-
05.04.2016|
01:44
ՌԴ արտգործնախարար և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: