06.04.2016|
00:47
Տարածաշրջանում կարգուկանոնը, կայունությունն ու զարգացումը կվերականգնվեն միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման պարագայում, եւ Ֆրանսիան մտադիր է Մինսկի խմբի շրջանակում արագացնել այդ գործընթացը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, կառավարության եվրոպական հարցերով քարտուղար Հարլեմ Դեզիրը՝ սոցիալիստ պատգամավոր Նատալի Նիեզոնի հարցմանն ի պատասխան: