-
06.04.2016|
00:44
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հեռախոսային բանակցությունների ընթացքում պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով:
-
06.04.2016|
00:43
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին պաշտոնական այցով կժամանի Երևան, հաջորդ օրը կմեկնի Ադրբեջան:
-
06.04.2016|
00:43
ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ` երկարատև և բանակցված լուծում գտնելու հարցում՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Դանիել Բաերը` ԵԱՀԿ մշտական խորհրդի` ԼՂ հարցով հատուկ նիստում:
-
06.04.2016|
00:42
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տիրող մտահոգիչ իրավիճակը:
-
06.04.2016|
00:41
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակ»-ի ձևաչափը փոփոխելուն:
-
06.04.2016|
00:40
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
-
06.04.2016|
00:39
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
-
06.04.2016|
00:37
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կապակցությամբ և կոչ արել թուլացնել լարվածությունը:
-
06.04.2016|
00:36
Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե հայկական կողմը հետևի հրադադարի ռեժիմին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը:
-
06.04.2016|
00:34
«Ոչ զինված հակամարտությունը, ոչ էլ ստատուս քվոն չի կարող լինել լուծում»,- Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո: