-
08.04.2016|
02:28
ՀՀ և ՌԴ վարչապետների երևանյան հանդիպման գլխավոր թեման եղել է Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերությունների հարցը՝ հանդիպման ավարտին լրագրողներին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
-
08.04.2016|
02:27
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ «սեղանի վրա պայմանավորվածություններ կան» և իրենք մոտ են ԼՂ հակամարտության կարգավորմանը։
-
08.04.2016|
02:26
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը blogactiv.eu-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բախումներին և նշել է, որ մեկ ագրեսիան շատ շատ է և ժամանակն է ճանաչել Լեռնայի Ղարաբաղի անկախությունը:
-
08.04.2016|
02:25
Ավստրիայի Կանաչների կուսակցության արտաքին հարցերով մամուլի քարտուղար Տանյա Վինդբյուխլերը արտգործնախարար Կուրցին կոչ է արել անհապաղ միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին:
-
08.04.2016|
02:24
«Բոլոր նրանք, ովքեր տեղյակ են մեր աշխատանքային առօրյայի մասին, գիտեն, որ չենք սահմանափակվում դասական աշխատանքներով, սկսում ենք առավոտյան շուտ և շատ դեպքերում ավարտում ենք ուշ գիշերով»:
-
08.04.2016|
02:23
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ, բնականաբար, մեզ հետաքրքրում է նրանց տպավորությունը և թե ինչ հարցեր են քննարկել Ադրբեջանի ղեկավարության հետ»,-ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
-
08.04.2016|
02:22
Լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ աշխատանքները, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց.
-
08.04.2016|
02:21
Զոհվածների թիվը չորսով աճել է՝ մարտադաշտում որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս չորս զինծառայողի դի:
-
08.04.2016|
02:20
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ և սենատորներ, նրանց թվում՝ Վալերի Բուայեն, և քաղաքապետեր նամակ են ստորագրել՝ ԵԱՀԿ-ից պահանջելով ԼՂՀ-ն կրկին ներառել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում։ Նամակը հրապարակել է Le Monde-ը։
-
08.04.2016|
02:17
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցման փաստաթաղթեր՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը: