-
08.04.2016|
23:30
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում տեղեկացրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ միջնորդական քայլերի մասին։
-
08.04.2016|
23:28
Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։
-
08.04.2016|
23:27
Իր գոյության տարիներին ԱՊՀ-ն դերակատարություն է ստանձնել քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ գործընթացներում, սակայն ոչ միշտ է արդարացրել սպասելիքները: Չի հաջողվում կանխել մի շարք բացասական երևույթներ, որոնք առկա են բազմաթիվ հիմնարար հարցերում, այդ թվում` անվտանգության ոլորտում:
-
08.04.2016|
23:25
Լեռնային Ղարաբաղի նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցությունների ընթացքում, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, Ստեփանակերտի մատույցներում ոչնչացվել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
-
08.04.2016|
23:20
Ռուսաստանը մեր հովանավորը չէ, մեր ստրատեգիական գործընկերն է, Deutsche Welle-ին ասել է Սերժ Սարգսյանը: Հայկական կողմի փոխզիջումը Լեռնային Ղարաբաղի չճանաչումն է, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Deutsche Welle հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` հակադարձելով դիտարկմանը, թե Երևանը խոսում է Ղարաբաղի ժողովրդի ինքնուրույն ճակատագրի մասին՝ միաժամանակ՝ չճանաչելով ինքնահռչակ հանրապետությունը:
-
08.04.2016|
21:59
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
-
08.04.2016|
15:25
Բոլորն այսօր խոսում են հայ զինվորի հզորության ու ուժի մասին, մինչդեռ հայ զինվորը խախտում ու խափանում է մի քանի պետությունների հանգամանալից մշակված ծրագիրը, հայ դիվանագիտությունը խախտում ու խափանում է նրա հաղթանակները:
-
08.04.2016|
12:10
Մենք երբեք դեմ չենք եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն կարծում եմ, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջությամբ և վերջնականապես լուծվի՝ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նիկիտա Ժոլկվերի հետ զրույցում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման մասին։
-
08.04.2016|
11:39
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 9-ին՝ շաբաթ օրը՝ երեկոյան 7-ին, նախաձեռնում է բացօթյա համերգ և դրամահավաք՝ «Զինվորիս հետ» խորագրով՝ հանուն մեր Արցախի, հանուն մեր զինվորների, հանուն մեր նահատակների, հանուն մեր հայրենիքի, հանուն Մենք-ի:
-
08.04.2016|
10:32
ԼՂՀ ՊԲ–ն հրապարակել է 2016թ. ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի զոհված ՊԲ զինծառայողների անունները, որոնք ներկայացվում ենք ստորև։