-
10.04.2016|
00:27
Երևանում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների մամուլի ասուլիսին հարց հնչեց, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ առաջարկությունների ի՞նչ փաթեթ է քննարկում՝ հաշվի առնելով, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե նոր առաջարկներ կան, թե Մոսկվան նոր առաջարկներ ունի:
-
10.04.2016|
00:25
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ ներառված չի եղել հետաքննել, թե ով է սկսել առաջինը, ով է պատասխանատուն՝ Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը` ԵԱՀԿ Մինսկի համանախագահների մամուլի ասուլիսին:
-
10.04.2016|
00:25
Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսում ասաց ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք կարծում, որ բանակցություններում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը չի կարգավորվի:
-
10.04.2016|
00:22
Ռուսաստանը սկսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ հրապարակելով իր տեսակետը. նստել բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել կրակը՝ ով էլ որ եղած լինի հրահրողը՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
-
10.04.2016|
00:21
Մի քանի տասնյակ քաղաքացիներ Երևանի կենտրոնում բողոքի ցույց անցկացրեցին՝ միջազգային կազմակերպություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին կոչ անելով ղարաբաղյան հակամարտության հարցում փոխել դիրքորոշումն ու հավասարության նշան չդնել հակամարտող կողմերի միջև։
-
10.04.2016|
00:20
Ռուսաստանը և Հայաստանի, և Ադրբեջանի համար գործընկեր-երկիր է հանդիսանում՝ այսպես է արձագանքել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցին, թե Ռուսաստանը շարունակելու՞ է սպառազինություն տրամադրել երկու կողմերին:
-
10.04.2016|
00:19
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
-
10.04.2016|
00:08
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
-
10.04.2016|
00:04
«Երբ բանակցություններում առաջընթաց է նկատվում, Հայաստանը դիմում է սադրանքների», - ասել է Ալիևը:
-
10.04.2016|
00:02
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով Բաքուն Ստեփանակերտի հետ չի բանակցի: