-
10.04.2016|
15:18
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին:
-
10.04.2016|
15:16
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Ռուսաստանի Դաշնության կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին նպաստելու շարունակական գործողությունների մասին:
-
10.04.2016|
15:09
«Ապրիլի 1-2-ի ադրբեջանական սադրանքից հետո ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հետ առաջնագիծ մեկնեցին հազարավոր երկրապահներ:
-
10.04.2016|
09:51
Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) և 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ):
-
10.04.2016|
00:29
Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, բայց ՀՀ կառավարությունը դատապարտում է ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում գյումրեցի երեք նահատակված հերոսների հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում:
-
10.04.2016|
00:28
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը երեկ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
-
10.04.2016|
00:27
Երևանում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների մամուլի ասուլիսին հարց հնչեց, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ առաջարկությունների ի՞նչ փաթեթ է քննարկում՝ հաշվի առնելով, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե նոր առաջարկներ կան, թե Մոսկվան նոր առաջարկներ ունի:
-
10.04.2016|
00:25
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ ներառված չի եղել հետաքննել, թե ով է սկսել առաջինը, ով է պատասխանատուն՝ Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը` ԵԱՀԿ Մինսկի համանախագահների մամուլի ասուլիսին:
-
10.04.2016|
00:25
Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսում ասաց ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք կարծում, որ բանակցություններում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը չի կարգավորվի:
-
10.04.2016|
00:22
Ռուսաստանը սկսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ հրապարակելով իր տեսակետը. նստել բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել կրակը՝ ով էլ որ եղած լինի հրահրողը՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։