-
12.04.2016|
10:57
Ապրիլի 9-ին Պրահայում տեղի է ունեցել ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը և «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
-
12.04.2016|
10:55
Արցախում թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը, ամփոփելով 7-օրյա աշխատանքը, տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի տվյալներով` ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7700 հազար եվրո և 13 մլն ռուբլի:
-
12.04.2016|
10:53
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին և նրան է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքները՝ կարևորելով ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին միջազգային հանրության հստակ դիրքորոշումը։
-
12.04.2016|
10:52
Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունները՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
12.04.2016|
10:51
Նախօրեին ադրբեջանական կողմից հայկական կողմին հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկված էին խոշտանգման ու անարգանքի՝ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը:
-
12.04.2016|
10:46
«ԼՂՀ և ՀՀ իշխանությունները, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման աշխատանքներ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր»,- ասված է հայտարարությունում:
-
12.04.2016|
10:39
Լեռնային Ղարաբաղի պատմության թանգարանի տնօրենի խոսքով՝ իրենք հույս ունեին, որ 1994-ի պատերազմից հետո խաղաղությունը հավերժ է լինելու, բայց սխալվեցին՝ գրում է Le Monde-ի հատուկ թղթակից Բենուա Վիտկինը Ղարաբաղից:
-
12.04.2016|
09:56
Քառօրյա պատերազմը հայ ժողովրդին մի պահ տեղափոխեց իննսունականների սկիզբ ու համեմատությունների տխուր առիթ տվեց:
-
12.04.2016|
00:29
ՀՀԿ խմբակցության անդամ, ղարաբաղցի ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հայրական տունը Մարտունու սահմանամերձ գյուղերից մեկում է, Ղարաբաղի անվտանգության հարցում կողմ է ցանկացած ճիշտ լուծման, այդուհանդերձ, ապավինում է մեր պաշտպանական բանակի ուժերին:
-
12.04.2016|
00:23
Նորություն չեմ ասում. ապրիլի 2-ից հետո ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկիրը գտնվում է աշխարհի հետաքրքրությունների կենտրոնում, և մեզ սպասում են տարբեր մարտահրավերներ: Մեր ընդհանուր տանը մի նոր շրջան սկսվեց՝ միմյանց է՛լ ավելի հավատալու, միմյանց թիկունք կանգնելու, միակամ և միասնական լինելու։