Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

ՀՀ զորամասերում անցկացվում է «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը

ՀՀ զորամասերում անցկացվում է «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը
30.04.2014 | 16:42

Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի և ՀՀ ՊՆ շուրջ 10 զորամասերում անցկացվում է «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» եռամսյա ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգում:
Ապրիլի 10-ից մեկնարկած եռամսյա ծրագրի առաջին փուլում անցկացվում են սոցիոլոգիական հարցումներ 500 զինվորների շրջանում` պարզելու` նրանցից քանիսն են ծխում, երբ են սկսել օգտագործել ծխախոտ` նախքան ծառայությո՞ւնը, թե՞ ծառայության ժամանակ և ի՞նչ պատճառներ են ընկած նրանց ծխելու հիմքում:
Ծրագրի 2-րդ փուլում 10 զորամասերում կանցկացվեն տեղեկատվական դասընթացներ բժիշկների, հոգեբանների և հոգևոր սպասավորների կողմից: Դասընթացներից հետո կցուցադրվի հակածխախոտային բովանդակությամբ ֆիլմ և մասնակիցներին կբաժանվեն տեղեկատվական բուկլետներ, զորամասերում կտեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ:
Ծրագիրը կամփոփվի մայիսի 31-ին` Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրում:
Խոսելով ծրագրի կարևորության և նպատակի մասին` «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սարգիս Կարապետյանը փաստեց, որ ծխելու վերաբերյալ ուսումնասիրություն զինծառայողների շրջանում առաջին անգամ է կատարվում ու նշեց. «Ծրագրի նպատակն է ուսումնասիրել ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինծառայողների կողմից ծխախոտի օգտագործման աստիճանն ու պատճառները, բարձրացնել զինվորների իրազեկվածությունը ծխախոտի օգտագործման հետևանքների վերաբերյալ: Աշխատանքները ոչ թե պետք է սկսել արդեն կանոնավոր ծխողի հետ, այլ կանխարգելել այն շրջանում, երբ սկսում են տուրք տալ ծխելուն»:
Նշենք, որ արդեն տեղեկատվական դասընթաց-քննարկումներ են անցկացվել Նուբարաշենի 5-րդ բանակային կորպուսում և Արարատի` Վ. Սարգսյանի անվան զորամասում:

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ