Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Առողջապահության ոլորտի մինուսներն ու պլյուսները՝ ըստ օմբուդսմենի

Առողջապահության ոլորտի մինուսներն ու պլյուսները՝ ըստ օմբուդսմենի
31.03.2014 | 21:31

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է oմբուդսմենի տարեկան զեկույցը Առողջապահության նախարարության թերացումների մասին։

Զեկույցում մատնանշվում են ոլորտի հետևյալ թերություններն ու խնդիրները՝
-Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև յոթ տարեկան երեխաները չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր:
- Դեռևս չեն սահմանվել բժշկական էթիկայի կանոններ, ինչի հետևանքով բազմաթիվ դեպքերում բժշկական գաղտնիքը չպահպանող, պացիենտների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները չեն պատժվել:
- Օրենքում դեռևս բացակայում է «բժշկական սխալ» հասկացությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել բժշկի անփութության, սխալ բժշկական միջամտության և այլ դեպքերը և դրանց հնարավոր հետևանքները:
- Բավարար չի ֆինանսավորվել սոցիալապես անապահով անպտուղ զույգերի արտամարմնային բեղմնավորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար: Արդյունքում հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ունենալու հնարավորությունից:
- Մարդու կյանքին սպառնացող «ցրված սկլերոզ» հիվանդությունը դեռևս չի ներառվել կառավարության որոշման այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում բուժման դեղերը տրվում են անվճար: Արդյունքում նման ծանր հիվանդությամբ տառապող անձանց համար այդ թանկ դեղերը հիմնականում հասանելի չեն լինում:
- Չեն մշակվել օրենսդրական կարգավորումներ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման համար, մինչդեռ այդ խնդիրը կրում է համատարած բնույթ:
- Ցածր վարձատրության և բուհերում անվճար ուսման քիչ տեղերի հետևանքով խիստ անբավարար է եղել հոգեբույժների քանակը:
- Մի շարք դեպքերում քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել օրենքով հասանելիք անվճար քիմիոթերապիան:
- Օրենսդրական թերի կարգավորման պատճառով բժիշկները պաշտպանված չեն եղել պացիենտների հոգեբանական ճնշումներից և վիրավորանքներից:
Զեկույցում արձանագրված են հետևյալ դրական զարգացումները՝
- Էապես կանոնակարգվել և հստակեցվել է դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը:
- Կապանի ԲԿ-ում և Երևանի քաղաքապետարանի N 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել են երեխայի զարգացման վերականգնողական կենտրոններ:
- Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու համար տեղադրվել է ռադիոկապ, որը հնարավորություն է տալիս հրատապ դեպքերում ուղիղ կապ հաստատել խոշոր բժշկական կենտրոնների, 1-03 շտապ բուժօգնության ծառայության հետ:
- Նախարարության միջնորդությամբ անվճար վերապատրաստվել է մոտ 300 բուժաշխատող, որոնց հիմնական մասն են կազմել մարզերում աշխատող բժիշկները:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ