Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ինչի՞ց են առաջանում սրտանոթային հիվանդությունները

Ինչի՞ց են առաջանում սրտանոթային հիվանդությունները
28.03.2014 | 12:30

Աշխարհում յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ սրտանոթային հիվանդություններից մեկ մարդ է մահանում: Անշուշտ, դրանք շատ մեծ ցուցանիշներ են սրտի նման փոքր օրգանի համար: Սակայն պետք է հասկանալ, որ սիրտն ունի կենսաբանական շատ մեծ նշանակություն:
Սրտանոթային հիվանդությունները, հիմնականում զարգանում են վաղ տարիքից, երբ մարդիկ իրենց երիտասարդական ու պատանեկան տարիքում գործում են շատ մեծ սխալներ: Տարածված սխալներից մեկն այն է, որ երեխաները չափից շատ ժամանակ են անցկացնում համակարգչի և հեռուստացույցի առջև, ինչի շնորհիվ հետագայում առաջանում են սրտանոթային հիվանդություններ: Աշխարհում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հեռուստացույցի մոտ երկար ժամանակ անցկացնող երեխաները հասուն դառնալուն պես ունենում են սրտանոթային հիվանդություններ, իսկ մեծահասակների շրջանում հեռուստացույցի չարաշահումը կարող է կրկնապատկել սրտանոթային հիվանդությունները: Երեխաների հասունացման շրջանում, երբ զարգանում է երեխայի ամբողջ օրգանիզմը, նրան անհրաժեշտ է ակտիվ կենսակերպ, այլ ոչ թե նստակյաց կյանք: Երեխային ¥և ոչ միայն երեխային¤ անհրաժեշտ է շատ ժամանակ տրամադրել բակում, որպեսզի նա կարողանա ակտիվ կենսակերպ վարել։ Չգիտես ինչու, երբ այդ նույն երեխաները դառնում են դեռահաս կամ հասուն, ամբողջովին աչքաթող են անում ակտիվ կյանք ասածը, քանզի այդ մեկ օրվա մեկ ժամ ֆիթնեսը կարող է նրանց պաշտպանել շատ խնդիրներից, մինչև անգամ սրտանոթային հիվանդություններից:
Սիրտը մարզելու և կոփելու համար անհրաժեշտ է ամեն օր ֆիթնեսին կամ մարզանքին տրամադրել ընդամենը 20-30 րոպե: Եթե ֆիզիկական կուլտուրայի մեջ դուք սկսնակ եք, ապա սկսեք քչից` նախավարժանքից, և ամեն օր փորձեք դանդաղորեն ավելի բարդացնել մարզանքի շարժումները, սակայն եթե դուք չեք կարողանում հաղթահարել բարդ մարզանքները, կամ վատ եք զգում դրանք կատարելիս, կարելի է ընդամենը օրվա ընթացքում շատ քայլել և կատարել գոնե նախավարժանքներ: Առողջությունը մի պարգև է, որը կորցնելը հեշտ է, պահպանելը` դժվար:


Հովհաննես ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ

«Առողջ սիրտ» կայքէջի հիմնադիր

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ