ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Երեխաների արյան անալիզը կարելի է փոխարինել արցունքների անալիզով

Երեխաների արյան անալիզը կարելի է փոխարինել արցունքների անալիզով
26.12.2013 | 13:35

Միչիգանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները կատարել են մի զարմանալի հայտնագործություն: Որպեսզի ախտորոշեն մանկական օրգանիզմի վիճակը, ամենևին էլ պարտադիր չէ վերցնել արյան նմուշ: Այն հեշտությամբ կարելի է փոխարինել արցունքներով: Արցունքների հեղուկ բաղադրությունը կարող է որոշել վիտամիններ կազմը, նաև` ստանո՞ւմ է, արդյոք, երեխան բավարար վիտամիններ, թե՞ ոչ: Դրա համար պարտադիր չէ, որ հիվանդն անպայման լաց լինի: Անալիզի համար օգտագործվում է աչքի հատուկ շերտը, որը գտնվում է կոպի ստորին հատվածում և կլանում է աչքի հեղուկը: Գիտնականները կարծում են, որ սա երեխաների համար արյան ստուգման հիանալի այլընտրանքային միջոց է:

Փորձի ընթացքում, վերլուծելով արտասուքի հեղուկը, հետազոտողները կարողացել են որոշել շատ վիտամինների մակարդակները: Ապագայում փորձագետները մտադիր են ստեղծել ախտորոշման այնպիսի մեթոդ, որը հնարավորություն կտա որոշել մարդու օրգանիզմում եղած բոլոր վիտամինների քանակը, ինչպես նաև պատրաստել փոքրիկ սարք` այդ նպատակի համար: Ըստ գիտնականների, վիտամինների կարգը որոշելու համար իրականացվող անալիզը շատ կարևոր և անհրաժեշտ աշխատանք է: Սովորաբար, ինչպես նշում են բժիշկները, երեխաները չեն տառապում վիտամինի դեֆիցիտից, բայց որոշ երկրներում երեխաների մոտ 40 տոկոսը ստանում են ոչ բավարար սնուցիչներ:. Հաճախ դա կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների: ՈՒստի, անհրաժեշտ է վաղ փուլում հայտնաբերել վիտամինային դեֆիցիտը և նշանակել համապատասխան բուժում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ