Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հեռուստատեսությունը երեխաներին հոգեպես խուլ է դարձնում

Հեռուստատեսությունը երեխաներին հոգեպես խուլ է դարձնում
05.12.2013 | 12:22

Երկար ժամանակով երեխաներին հեռուստացույցի կողքին մի՛ թողեք: Հակառակ դեպքում, երբ երեխան մեծանա, կարող է հոգեբանորեն լինել թերզարգացած, մասնավորապես շրջապատի զգացմունքները հասկանալու հարցում: Սա պարզել են Օհայո համալսարանի ամերիկացի գիտնականները: Սեփական զգացմունքները և ուրիշների զգացմունքներն ընկալելու հնարավորությունը մարդու մեջ ձևավորվում է մոտավորապես 3-5 տարեկանում:

Որպեսզի հասկանանք, թե ինչպես է հեռուստատեսությունն ազդում ունակությունների վրա, հետազոտողները` Մոլլի Շարպի գլխավորությամբ, անցկացրել են մի փորձարկում, որում ներգրավել են 1,5-3 տարեկան 107 երեխաների և նրանց ծնողներին: Վերջիններս տեղեկացրել են, թե որքան ժամանակ են երեխաները հեռուստատեսություն դիտում կամ մոտիկից պարզապես հետևում հաղորդումներին: Ծնողները նաև պատասխանել են այն հարցին, թե արդյոք իրենք երեխաների հետ քննարկե՞լ են մանկական հեռուստահաղորդումների հերոսների մտքերն ու զգացմունքները: Երեխաներին տրվել են տարբեր թեստային հարցեր, ըստ որոնց գիտնականները որոշել են երեխաների հասկանալու կարողությունները, թե շրջապատող առարկաներն ու մարդիկ կարո՞ղ են ունենալ որևէ զգացմունքներ ու ցանկություններ. Պարզվել է, որ այն երեխաները, ովքեր շատ ժամանակ են հատկացրել հեռուստատեսությանը, թույլ են կողմնորոշվում ուրիշների զգացմունքների հարցում, նույնիսկ եթե դիտել են կրթական ծրագրեր: Միևնույն ժամանակ, այն երեխաները, որոնց հետ ծնողները քննարկել են հեռուստատեսության հերոսների զգացմունքները, մի փոքր ավելի լավ են ընկալել:
Ըստ գիտնականների, այդպիսի արդյունքները բացատրվում են նրանով, որ հեռուստատեսային հերոսները և իրավիճակները սովորաբար նկարագրվում են միայն մակերեսորեն, և հետևանքը լինում է այն, որ երեխայի մեջ ուրիշների մասին ձևավորվում սխալ հույզեր ու համոզմունքներ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ