Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Կարևորվեց մասնագիտացված կենտրոնների հզորացումը

Կարևորվեց մասնագիտացված կենտրոնների հզորացումը
29.11.2013 | 17:49

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նոյեմբերի 28-ին այցելեց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ուր շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ իրականացվող ծառայությունների ծավալներին ու հնարավորություններին։

Մասնագիտացված միակ կենտրոնում հաջողությամբ իրականացվում են օրթոպեդիկ ինչպես բաց, այնպես էլ առանց կտրվածքի բարդ վիրահատություններ, որոնց արդյունքների ականատեսը եղավ նախարարը` զրուցելով բուժող բժիշկների և վիրահատված հիվանդների հետ։

Տնօրեն Վաչագան Այվազյանը Դերենիկ Դումանյանին ներկայացրեց վերջին տարիներին կենտրոնի միջոցներով կատարված վերանորոգումներին ու ստեղծված պայմաններին։

Բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ նախարարը ծանոթացրեց բժշկական ծառայությունների որակի բարելավման և ստվերային երևույթների դեմ պայքարի ուղղությամբ նախարարության կողմից սկսված համակարգված աշխատանքներին և հորդորեց աջակից լինել այդ բարեփոխումներին։ Մասնագետները բարձրացրեցին մայրաքաղաքում բազմաթիվ բուժհաստատություններում վնասվածքաբանական ծառայությունների առկայության հարցը։ Շատ դեպքերում դրանք ապահովված չեն անհրաժեշտ թվով ու պատրաստվածությամբ մասնագետներով։

Նախարար Դումանյանը համաձայնեց այն մտքի հետ, որ մասնագիտացված ծառայությունները պետք է հզոր ու հագեցած լինեն և հանձնարարեց որպես այդպիսին` զարգացման ծրագիր մշակել։ Նաև տեղեկացրեց, որ նախարարությունը քարտեզագրում է բոլոր ծառայությունները, որպեսզի այսուհետև դրանք ճիշտ տեղաբաշխվեն։ Միաժամանակ վերանայվում են լիցենզավորման պահանջ-պայմանները, որպեսզի նոր ստեղծվող ծառայությունները ապահովված լինեն անհրաժեշտ թվով մասնագետներով ու սարքավորումներով։ Դրան գումարած աշխատանքներ են տարվում ինչպես մասնագետների որակավորման, այնպես էլ բուժհաստատությունների վարկանիշավորման ներդրման ուղղությամբ։ Ընդգծվեց նաև որակի ապահովման ներհիվանդանոցային հանձնաժողովի աշխատանքի, աշխատավարձերի բաշխման արդար սկզբունքի ապահովման կարևորությունը։

Դերենիկ Դումանյանն այցելեց նաև Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, եղավ բաժանմունքներում, ծանոթացավ աշխատանքներին ու հնարավորություններին։ Կենտրոնում կարողացել են խնայված միջոցների հաշվին վերանորոգել մի շարք բաժանմունքներ։

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ