Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Պատանիներն ու երիտասարդները պայքարում են ծխելու դեմ

Պատանիներն ու երիտասարդները պայքարում են ծխելու դեմ
18.11.2013 | 11:39

Նոյեմբերի 15-17-ը «Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ»» հասարակական կազմակերպությունը Ծաղկաձորում անցկացրեց «Երիտասարդները՝ հանուն գիտակցված ընտրության» ծրագիրը։ Այն իրականացվում էր ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Ծխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում» անվանակարգում։

Հանդիպման ընթացքում 15-25 տարեկան 80 պատանիների և երիտասարդների հետ ինտերակտիվ մեթոդով անցկացվեցին սեմինարներ։ Ծրագրի մասնակիցները ներկայացնում էին Երևանը, Արմավիրը, Գյումրին, Աբովյանը, Չարենցավանը, Մարտունին, Էջմիածինը, Հրազդանը։ Համապատասխան մասնագետները վարեցին սեմինարներ, որոնց ընթացքում մատչելի և բովանդակալի կերպով կներկայացվեցին ծխախոտի վնասակար ազդեցությունն ինչպես այն անմիջականորեն օգտագործողի, այնպես էլ շրջապատողների վրա։ Մասնակիցները նկարների տեսքով ներկայացրին ծխախոտի վնասակար ազդեցությունը, իսկ ծրագիրն ավարտվեց թեմատիկ ինտելեկտուալ խաղով, որի միջոցով ներկաներն ամփոփեցին ու ամրապնդեցին երեք օրերի ընթացքում իրենց ստացած գիտելիքները։

Հայաստանի ազգային սկաուտական շարժման խմբապետական խորհրդի անդամ, Արմավիրի միավորի խմբապետուհի Նարե Խլղաթյանը նշեց, որ ծխելու երևույթն ունի տարբեր ասպեկտներ. «Մենք փորձեցինք տարբեր կողմերից մոտենալ, մասնավորապես ներգրավեցինք կենսաբանների, հոգեբանների և բժշկի։ Դիդակտիկ նյութերով, օժանդակ գրականությամբ և շնորհանդեսներով ներկայացվեցին թեմաներ, որոնց շրջանակներում շեշտադրվեցին ծխախոտի՝ ամբողջ օրգան համակարգի վրա վնասակար ազդեցությունը, ծխելու սոցիալ-հոգեբանական գործոնը։ Երեխաները, լսելով ամբողջ ներկայացված նյութը, իրենց կյանքից օրինակներ բերեցին»,- նշեց Նարե Խլղաթյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ քննարկումների ընթացքում գրանցվեց իրական արդյունք։ Հայաստանի ընդհանուր խմբապետ Գևորգ Գասպարյանը հրապարակային խոստում տվեց, որ թողնում է ծխելը։

Ինքը՝ Գևորգ Գասպարյանը, բարձր գնահատեց ծրագրի արդյունավետությունը՝ կարևորելով հենց պատանիների շրջանում նման միջոցառումների անցկացումը։ Ըստ նրա՝ նման սեմինարների մասնակցող երեխաների մեծագույն մասը, որոնք տեսնում են նաև ծխելու վնասակար ազդեցությունները, հետագայում դժվար թե ձեռքը գլանակ վերցնի։

Արամ Աբրահամյանը 14 տարեկան է, սովորում է Արմավիրի 4-րդ դպրոցում։ Նա նշում է, որ շատ բան է ստացել սեմինարներից և երբեք չի ծխի, քանի որ այն առաջացնում է տարբեր օրգանների քաղցկեղ։ Արամը նշում է, որ իր հայրիկը ծխել է, ինչի հետևանքով առողջական խնդիրներ են առաջացել, և թողել է ծխելը։ Արամն Ասում է, որ ինքն իր շրջապատում քարոզելու է առողջ ապրելակերպ, մարդկանց համոզելու է հեռու մնալ ծխախոտից։

Դիտվել է՝ 1711

Մեկնաբանություններ