Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում

Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում
12.10.2013 | 11:50

Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարությունը 2008 թվականի դեկտեմբերի 18-ին որոշում կայացրեց հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ ՀՀ-ում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդությունների ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում:
Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր տոկոսով, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է:
Կան դեռ չլուծված խնդիներ, որոնցից մեկն այն է, որ Հայաստանում դեռ չի հաջողվել հասնել ծխախոտի գովազդի լիակատար արգելմանը, ինչը շրջանակային կոնվեցիայի պահանջներից մեկն է: Մյուս կարևոր խնդիրը կապված է ծխախոտի ծխից ազատ վայրերի հետ: Թեև հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենսդրական ակտեր արդեն ընդունված են, սակայն դեռևս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված խնդիրներ:
Ծխախոտային համաճարակը բավականին խորը արմատներ ունի Հայաստանում: ՈՒստի անհրաժեշտ են նոր օրենքներ և ակտերը, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ կատարվող լրացումներ ու փոփոխություններ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ