ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ՀՀ-ում տարվա կտրվածքով պալիատիվ օգնության կարիք ունի 16000-17000 հիվանդ

ՀՀ-ում տարվա կտրվածքով պալիատիվ օգնության կարիք ունի 16000-17000 հիվանդ
11.10.2013 | 13:30

Այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրվան։ Ասուլիսի ընթացքում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պալիատիվ թերապիայի բաժնի վարիչ Հրանտ Կարապետյանը նշեց, որ Հայաստանում պալիատիվ օգնության կարիք ունեն մեծ թվով հիվանդներ։ 2010թ. հետազոտության համաձայն՝ տարվա կտրվածքով նրանց թիվը հասնում է 16000-17000-ի։ Նշենք, որ պալիատիվ բուժօգնությունն այն մարդկանց համար է, ովքեր կարիք ունեն ցավազրկողների, մասնավորապես թմրադեղերի։

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի խոսքով՝ առողջապահության նախարարության խնդիրն է ամբողջ հանրապետությունում ապահովել պալիատիվ օգնության հասանելիությունը, և դրա ուղղությամբ կատարվում են օրենսդրական բարեփոխումներ։ Շատ դեպքերում բժիշկները ձեռնպահ են մնում նշանակել ուժեղ ցավազրկողներ՝ խուսափելով վերահսկողությունից։

Ըստ Քրմոյանի՝ կա նաև մասնագետների խնդիր, սակայն նախորդ տարիների համեմատ իրավիճակը շտկվել է։ Նա հույս հայտնեց, որ 2014-15թթ. բյուջեներում կունենանք պլանավորված ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն պալիատիվ օգնությանը։

Դիտվել է՝ 1770

Մեկնաբանություններ