Կանաչ սոխը կանգնեցնում է մաշկի ծերացման գործընթացը
Կանաչ սոխի մեջ շատ բարձր տոկոս է կազմում քլորոֆիլը, որն օգնում է բարձրացնել արյան քանակը, այն հարուստ է B1 եւ B2 վիտամիններով, որոնք կարևոր դեր են կատարում իմունային և նյարդային համակարգերի համար: Օրական 50 գրամ սոխը լիովին բավարար է: Ապացուցված է, որ սոխում եղած նյութերն ու վիտամինները կանգնեցնում են մաշկի ծերացման գործընթացը, հատկապես մարմնի վերարտադրողական համակարգի աշխատանքը: Այնպես որ, եթե ցանկանում եք ավելի երկար մնալ «մաչո», հաճախ կերեք կանաչ սոխ: Այստեղ առաջանում է մի խնդիր`հոտը...Բայց դա կարելի է չեզոքացվել`ծամելով մեկ ճյուղ մաղադանոս:
Կարևոր է իմանալ նաև հնարավոր վտանգի մասին: Խոշոր քանակով սոխի ընդունումը վնասակար է: Այն բարձրացնում է ճնշումը` առաջացնելով անոթային ջղաձգություն, ինչն, ի դեպ, վնսակար է հղի կանանց համար: Սոխը նորմայից ավել ուտելը մեծացնում է ստամոքսի թթվայնությունը , ուստի խորհուրդ չի տրվում ուտել սոված ժամանակ:
Մաղադանոսը` կարիեսի դեմ
Տորոնտոյի համալսարանի կանադացի փորձագետները պնդում են, որ երեխաներն ու մեծահասակները, ովքեր բնակվում են այնպիսի տարածքներում, որտեղ ջրի ֆտորը ցածր տոկոս է կազմում, պետք է օրական ուտեն առնվազն մեկ ճյուղ մաղադանոս: Այն շատ հարուստ է ֆտորով և օգնում է ատամին` էմալը պաշտպանել կարիեսից: Անչափ օգտակար է ապագա մայրերի համար. մաղադանոսում գոյություն ունեցող թթուն անփոխարինելիորեն նպաստում է երեխայի զարգացմանը: Մեկ թեյի գդալ մաղադանոսի հյութը 5-7 հատ խնձորի հյութի հետ խառնած` նվազեցնում է արյան ճնշումը: Այն հրաշալի ամառային դեղ է արյան անոթների համար:
Մաղադանոսը պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Այն, իհարկե լավ է նաև սրտի համար, բայց եթե այդ կանաչիից միանգամից 100 գրամից ավել ուտեն, կարող է սկսվի սրտի բաբախյուն: Բացի այդ, մաղադանոսից հաճախակի օգտագործել չի թույլատրվում նրանց, ովքեր երիկամներում քար կամ միզապարկում լեղի ունեն:
Սամիթը օգնում է վերականգնել ուժերը
Պարզվում է`այս հասարակ կանաչին ունի շատ բարդ կազմություն: Նրանում կա այնքան երկաթ, ինչքան նույնիսկ խնձորը չունի: Միջնադարում սամիթը հանդիսացել է լուրջ դեղամիջոց` վնասվածքների և խոլերայով հիվանդների համար: Սամիթը լայնացնում է արյան անոթները: Օգնում է անքնության դեպքում, քանի որ նրանում եղած ամինաթթուները ընդլայնում են քնի հորմոնների արտադրությունը: Անշուշտ, բոլոր ծնողները գիտեն, որ սամիթի ջուրը հրաշալի միջոց է` երեխայի փորի ցավը հանգստացնելու համար: Սամիթի ջուրը հանգստացնում է հոգնած աչքերը, անցկացնում կարմրությունը:
Սամիթը հարուստ է եթերայուղերով, չափից շատ ուտելը արագացնում է սրտի զարկերը, իջեցնում է ճնշումը, առաջացնում տագնապ, ծանր շնչառություն: Հատկապես հղիներին խորհուրդ չի տրվում շատ ուտել:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Այնուամնեայնիվ` որքա՞ն ուտել կանաչեղեն, որպեսզի ոչ թե վնասես, այլ օգնես:
Ինչպես նշեցինք, բոլոր կանաչիները հարուստ են եթերայուղերով և բնական դառնությամբ: Մարմնի և օրգանիզմի կենսունակությունը և ակտիվությունը ապահովելու համար բավարար է օրական ուտել յուրաքանչյուրից 50-70-ական գրամ: Եվ հիշեք, գրեթե բոլոր կանաչիները ունեն թուլացնող հատկություն: Դիետոլոգները խորհուրդ են տալիս կանաչին քաղել կամ սեփական այգուց, կամ էլ գնել փորձած և ապահով ձեռքից, որովհետև նրանք թունիքիմիկատների հանդեպ շատ զգայուն են: