Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Սերը երկրորդական է, ամենահզորը`սեռական բավարարվածությունն է»

«Սերը երկրորդական է, ամենահզորը`սեռական բավարարվածությունն է»
02.07.2013 | 00:57

«ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ինչքան զարգանում են, այնքան ամուսնալուծությունների թիվն ավելանում է : Հայաստանում ևս ամուսնալուծությունների թիվը մեծ է: Կան ամուսնալուծություններ, որոնք լինում են սեքսի մասին կեղծ պատկերացումների պատճառով: Կան նաև մարդիկ, ովքեր սեքսի մասին ընդհանրապես, չունեն գիտելիքներ: Սոցիալ-տնտեսական խնդիրները, ընտանեկան վեճերը հաճախ անդրադառնում են ամուսնական զույգերի սեռական հարաբերությունների վրա: Պետք է ճշտեն սեռական հարաբերությունների թույլատրելի ու ոչ թույլատրելի սահմանը, սեռական վարքն անկողնում: Կարող է ամուսիններից կինն այլ պատկերացումներ ունի սեքսի մասին, տղամարդն` այլ: Այդ օղակից է կախված տղամարդու և կնոջ սեռական ցանկության նվազումն ու ավելացումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրի հետ կապված իր մտահոգությունն հայտնեց սեքսապաթոլոգ, հոգեբան, գիտությունների դոկտոր Մարատ ԶԱՔԱՐՅԱՆԸ: Նա հավելեց, որ այսօր մարդիկ ավելի հաճախ սկսել են ամուսնալուծվել հենց վերջին հանգամանքի պատճառով: Նրա խոսքով, սեռական պահանջը մարդու համար ամենադոմինանտ պահանջներից մեկն է, և անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել սեռական ներդաշնակությանը և բոլոր հարցերը ընտանիքում պետք է շոշափվեն, այդ թվում և սեքսի մասին թեմաները: Առանց դրա` ընտանիքը լիարժեք չի լինի, դա այնպիսի պահանջ է, ինչպիսին ուտելու, խմելու և այլ պահանջներն են: «Սերը, կարելի է ասել, երկրորդական է: Սեռական պահանջը` օրգազմը, ամենահզոր ու ամենադոմինանտ պահանջներից մեկն է մարդու համար: Մարդը կարող ավելի քիչ քնել կամ ուտել, բայց ավելի մեծ պահանջ զգալ սեքսի նկատմամբ: Սերը միջին զգացմունք է. ավելի հզոր զգացողությունն օրգազմն է, որի պատճառով մոռանում են ամեն ինչ: Հիմնականում ամուսնական զույգերի փոխհարաբերությունների հիմքում ընկած են սեռական հարաբերությունները: Կարող են նրանք միմյանց սիրել ու շատ հարգել: Կարող է այդ հողի վրա այնքան կոնֆլիկտներ առաջանան, որ ընտանեկան կյանքն ավարտվի ամուսնուլուծությամբ,-նշեց սեքսապաթոլոգը: Վերջինիս համոզմամբ, առողջ ապրելակերպի հիմքում ընկած է հիմնականում առողջ սեքսը, իսկ հայ հասարակությունն այն դարձրել է նախ ժամանցի միջոց, ապա` զավեշտալի երևույթ: Ըստ մասնագետի`«փորձը ցույց է տալիս , որ այն ընտանիքներում, որտեղ քիչ են երեխաները` ամուսնալուծության հավանականությունն ավելի քիչ է: Եթե ամուսիններն անկողնում չունեն կիսելու բան`այդ զույգերը ևս կանգնում են ամուսնալուծության խնդրի առջև»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ