Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հայաստանում հաշվառված է 4332 թմրամոլ

Հայաստանում հաշվառված է 4332 թմրամոլ
26.06.2013 | 17:40

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս ՍԵՄԵՐՋՅԱՆԻ փոխանցմաբ` Հայաստանում հաշվառված է 4332 թմրամոլ (2011թ-ին նրանց թիվը եղել է 3850), որոնցից 55-ը կին է: Հաշվառվածների գերակշիռ մասը 28-ից 49 տարեկան են, որոնք կազմում են թմրամոլների 65 տոկոսը: Նրա խոսքով՝ Հայաստանի դեպքում էլ թիվը մտահոգիչ է, բայց, հարևան երկրների համեմատ, Հայաստանը բավական բարվոք վիճակում է։ «Վերջերս տեղի ունեցած կոնֆերանսում Վրաստանի ներկայացուցիչը, երբ հայտարարեց իրենց հետազոտությունների հիման վրա ունեցած թմրամոլների վիճակագրությունը, նշեց, որ նրանց թիվը հասնում է 400 000-ի, մենք մտածեցինք, որ սխալվել է և փորձեցինք ուղղել, թե գուցե 40 000 է, պատասխանեց, թե ինչ լավ կլիներ, որ այդքան լիներ։ Այդ համատեքստում Հայաստանը շատ բարվոք վիճակում է, Վրաստանում, Ադրբեջանում և Իրանում այդ թիվը բավական մեծ է, աշխարհում ամենից շատ թմրամոլներն Իրանում են, այնտեղ 3,5 մլն թմրամոլ կա»,- ասաց մասնագետը:

Պետրոս Սեմերջյանի խոսքով, ամենաշատը Հայաստանում թմրամիջոցներից կիրառվում է մարիխուանան՝ կանեփը, հետո`ափիոնը, այնուհետև կոկայինը, որը համարյա թե Հայաստանում չկա, մյուսը էքստազի վիտամիններն են, որով հաշվառված հիվանդ ընդհանրապես Հայաստանում չկա։
Բանախոսը տեղեկացրեց, որ թմրամոլությունն ամբողջ աշխարհում աճում է, այդ թվում և Հայաստանում, իսկ միակ երկիրը, որին հաջողվել է աճը կանխել, Շվեդիան է:
Նշենք` 2012 թվականին ստացիոնար բուժում են ստացել 214 թմրամոլ և երեք թունամոլ: Հունիսի 1-ի դրությամբ բուժում են ստանում 213 հոգի:
«Կոնկրետ առողջապահության ոլորտում 3 հիմնական խնդիր է առաջ քաշված, առաջինը` իրականացնել կանխարգելում դեռ թմրամոլ չդարձած այն խոցելի խմբերի հետ, որոնք կարող են դառնալ, երկրորդը արդեն իսկ դարձածներին բժշկական օգնություն և ծառայություն ցուցաբերելն է, երրորդն արդեն իսկ առողջությանը հասցված վնասների վերացումն է»,-նշեց հանրապետության գլխավոր նարկոլոգը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3882

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ