Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Դիետոլոգները կազմել են ամառային ամենաօգտակար զովացուցիչ ըմպելիքների ցանկը

Դիետոլոգները կազմել են  ամառային ամենաօգտակար զովացուցիչ ըմպելիքների ցանկը
20.06.2013 | 11:53

Ինչպես էլ որ վերաբերվենք ամռանը` նրա գալուստն անխուսափելի է: Մենք բոլորս ամռանն ամենից շատ ենք ծարավի զգացում ունենում: Հենց այդ եղանակին է մեր մարմինն ավելի շատ հեղուկի պահանջ զգում : Եվ դա զարմանալի չէ` տաք, հեղձուցիչ օդ, կիզիչ արև, տոթ, և այդ ամենն իր ոչ բարերար ազդեցությունն է թողնում մեզ վրա: Ամռանը մարդու օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով նա անընդհատ խմել է ուզում:

Դիետոլոգները կազմել են առողջարար և համեղ զովացուցիչ խմիչքների ցանկը, որը կօգնի հաղթահարել ամառվա տապը:

Ամենաբարձր հորիզոնականում տեղ են գտել կաթը, կակաոն, տոմատի հյութը, կանաչ թեյը, տաք շոկոլադը, նարնջի և թուրինջի (գրեյպֆրուտ) հյութերը և, իհարկե, սովորական խմելու ջուրը: Վերջինը, ըստ փորձագետների, ծարավը հագեցնող ամենաընդունված և ճիշտ միջոցն է, որը խորհուրդ է տրվում ընդունել օրական

(հատկապես շոգ եղանակին) առնվազն 3 լիտր:

Ինչպես նշեցինք, ամենաօգտակար ամառային հեղուկը դա կաթն է: Այն հարուստ է ոչ միայն սնուցիչներով, այլև պարունակում է կալցիում և, ի տարբերություն շատ ուրիշ հեղուկների, 97 տոկոսով կլանվում է մարդու օրգանիզմում:

Երկրորդ տեղում կակաոն է: Այն նվազեցնում է շաքարախտի վտանգը և սրտանոթային համակարգի խանգարումները:

Տոմատի հյութը լավ հանգստացնող միջոց է, օգնում է վերականգնել ուժերը: Այն հատկապես ֆիզիկական գործունեությամբ զբաղվող մարդկանց համար է: Հակաօքսիդիչ պարունակող լոլիկի հյութը նաև արգելք է հանդիսանում քաղցկեղի զարգացման համար:

Հաջորդը կանաչ թեյն է, այն նույնպես լավ հակաօքսիդանտ է և իջեցնում է արյան շաքարը: Նրա օգտակարության մասին անշուշտ ամենքս ենք տեղյակ:

Տաք շոկոլադը բարձրացնում է օրգանիզմի կեսունակությունը:

Նարնջի և թուրինջի հյութերը փակում են ամենաօգտակար ամառային խմիչքների ցանկը: Նրանք պարունակում են C վիտամին, և խթանում իմունային համակարգը: Գրեյպֆրուտը պարունակում է օրգանական թթուներ, ենթավիտամիններ A և D, կալիում, կալցիում, խինին։ Այն շատ օգտակար է հիպերտոնիկ հիվանդությունների դեպքում, կարող է իջեցնել նաև արյան խոլեստերինը: Լավացնում է մարսողությունը և մաքրում օրգանիզմը վնասակար նյութերից: Վիտամին C-ի պարունակությամբ գրեյպֆրուտը ցիտրուսներից զիջում է միայն նարնջին:

Ամռան եղանակին (ոչ միայն) արգելվում է խմել հատկապես մեծ քանակությամբ շաքար պարունակող հյութեր, խտանյութեր և սոդա, ինչպես նաև`գազային և քիմիական խմիչքներ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ