Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հայաստանում կարմրուկի և ջրծաղիկի համաճարակ գոյություն չունի

Հայաստանում կարմրուկի և ջրծաղիկի համաճարակ գոյություն չունի
19.06.2013 | 16:35

«Հայաստանում այս պահի դրությամբ կարմրուկի լարված համաճարակ չկա։ Ընդամենը վերջին շրջանում գրանցվել է չորս դեպք, որոնք եղել են ձեռքբերովի: Վարակի աղբյուր են հանդիսացել 3-5 տարեկան Վրաստանի քաղաքացիները, որոնք շփվելով այլ երեխաների հետ վարակել են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե ՍԱՀԱԿՅԱՆԸ:

Վերջին շրջանում կարմրուկ և ջրծաղիկ հիվանդությունների մասին սոցցանցերում ընթացող լայն քննարկումները Գ.Սահակյանը անհիմն որակեց, քանի որ
հիվանդները մի քանի հոգի են, որոնք արդեն ապաքինվում են. «Հայաստանում սկսած 2011 թվականից նկատվել է կարմրուկի նվազում։ Նույնը կարելի է ասել նաև ջրծաղիկի մասին։ Ջրծաղիկի տարածման միտումը բնորոշ է ողջ աշխարհին։ Կոնկրետ Հայաստանում այն ունի նվազման միտում։ Այս պահին հատուկենտ դեպքեր են արձանագրվել, ինչը ևս համաճարակային չի համարվում»,-նշեց նա:
Գ. Սահակյանը վստահեցրեց, որ իրականացվում են մի շարք վերահսկողական աշխատանքներ, որպեսզի վարակը հարևան երկրներից չներխուժի Հայաստան։
«Մինչև հունիսի 14-ը, պաշտոնական թերթերը հաղորդում էին, որ Վրաստանում կարմրուկի դեպքերն օրական ավելանում են 80-100-ով, բայց հունիսի 14-ից հետո, երեք օրվա ընթացքում դեպքերն ավելացել են ընդամենը 40-ով: Սա նշանակում է, որ համաճարակային իրավիճակը կայունանում է: Եվ Վրաստանում հանգստանալ պատրաստվողները կարող են չանհանգստանալ: Եթե մարդը պատվաստված է գոնե մեկ դեղաչափով կամ մեկ անգամ հիվանդացել է, նա արդեն կայուն իմունիտետ ունի»,-վստահեցրեց բանախոսը` հավելելով, որ կարմրուկի դեմ պատվաստումը նվազեցնում է վարակի միտումը գրեթե 95 տոկոսով։

Հիշեցնենք, կարմրուկի դեպքում նկատվում է ընդհանուր թուլություն, աչքերում նկատելի կարմրություն, ջերմության առկայություն: Կարմրուկն ունի գաղտնի շրջան, որը տևում է մոտավորապես երկու շաբաթ, իսկ հիվանդության ամբողջ պրոցեսը` 21 օր: Գաղտնի շրջանից հետո սկսվում է ցանավորման գործընթացը:
ԱՆ-ը կրկին անգամ խորհուրդ է տալիս Վրաստան մեկնողներին մեկնելուց չորս շաբաթ առաջ պարտադիր պատվաստվել:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ