ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վրաստանում կվերականգնվեն ռուսաց լեզվի դասերը

Վրաստանում կվերականգնվեն ռուսաց լեզվի դասերը
08.06.2013 | 11:05

Վրաստանի կրթության նախարարը մտադիր է ռուսաց լեզուն կրկին ներառել դպրոցական ծրագրի մեջ: Գեորգի Մարգվելաշվիլին չի հստակեցրել, թե երբ տեղի կունենա այն, և արդյոք դրա համար անհրաժեշտ կլինեն օրենսդրական փոփոխություններ:
2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո հարաբերություները երկու երկրների միջև սրվեցին: Ռուսատանը էմբարգո դրեց վրացական ապրանքների ներմուծման վրա, իսկ Վրաստանը դպրոցական ծրագրից հանեց ռուսաց լեզուն: Սաակաշվիլի-Պուտին հակամարտության ֆոնին վարչապետ Իվանիշվիլիի` Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու մղումները Վրաստանի փորձագետները դրական են գնահատում: Նրանց կարծիքով՝ ռուսաց լեզուն միշտ կարևոր դեր է խաղացել Վրաստանի ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական կյանքում: Քաղաքական հարցերով փորձագետ Ռամազ Սաքվարելիձեն ասել է, թե ռուսերենը անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիների հետ հաղորդակցվելու, այլև երկրի ներսում շփումների համար: Որոշ փորձագետներ, սակայն, թերահավատ են Իվանիշվիլիի վարած քաղաքականության նկատմամբ:
Խնդիրն այն է, որ Վրաստանը մի կողմից փորձում է հարաբերությունները նորոգել Ռուսաստանի հետ, մյուս կողմից չի հաշտվում Աբխազիան և Հարավային Օսիան կորցնելու մտքի հետ: Օրեր առաջ Բիձինա Իվանիշվիլին վրացական հեռուստաեթերում հայտարարել էր՝ մի քանի տարի սպասեք և կտեսնեք, որ կվերադարձնենք այդ տարածքները: Սաակաշվիլիին Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում մեղադրող Իվանիշվիլին ակնարկել է, թե խնդիրը միանգամից չի լուծվի, սակայն քայլ առ քայլ Վրաստանը կհասնի այդ տարածքները վերադարձնելու նպատակի իրագործմանը: Ռուսերեն լեզվի ուսուցման վերականգնումը վրացական դպրոցներում Իվանիշվիլիի փուլային տարբերակի քայլերից է: Ուր կտանի այն, դեռ հայտնի չէ, սակայն Վրաստանի որոշ հասարական-քաղաքական շրջանակներում մտավախություններ կան, թե Ռուսաստանին ուղղված այս սիրաշահումները կարող են հանգեցնել լուրջ խնդիրների Արևմուտքի, առաջին հերթին` Միացյալ Նահանգների հետ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ