ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞նչ են կարդում փոքրիկները

Ի՞նչ են կարդում փոքրիկները
30.05.2013 | 16:53

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն օրական ունի 600-800 այցելու: Գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանի տեղեկացմամբ` կրտսեր տարիքի երեխաներին հետաքրքրում են ավելի շատ հեքիաթները, կենդանական և բուսական աշխարհին վերաբերող գրքերը, բանաստեղծությունները: Միջին տարիքի երեխաների շրջանում մեծ պահանջարկ ունեն արկածային գրականությունը, պատմվածքները, բարձր տարիքի երեխաների շրջանում` գեղարվեստական, գիտահանրամատչելի, ֆանտաստիկ ժանրի գրականությունը:

Փոխտնօրենը նշեց, որ մանկական գրականություն շատ է հրատարակվում (և՛ թարգմանական, և՛ վերահրատարակություններ): «Գրադարանը մշտապես համալրվում է նաև ժամանակակից գրողների գործերով,- ասաց նա,- կազմակերպվում են հանդիպումներ գրողների հետ, գրքերի շնորհանդեսներ և այլն: Թեև շատ չեն մեր մանկագիրները, թվով 6-7 հոգի են, այնուհանդերձ, վերջին տարիներին շատ աշխույժ է մանկական գրականությունը»:
Հավելենք, որ հունիսի 1-ին, ժամը 13-ին, Խնկո Ապոր անվան գրադարանում մեծ հանդիսություն է լինելու` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Նախատեսվում է թատերականացված երեկո և համերգ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ