ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՃՇՊՀ-ն իր հարգանքի տուրքն է մատուցում անվանի և վաստակաշատ ճարտարապետներին

ԵՃՇՊՀ-ն իր հարգանքի տուրքն է մատուցում անվանի և վաստակաշատ ճարտարապետներին
16.05.2013 | 15:58

Կարևորելով վաստակաշատ ճարտարապետների դերը Հայաստանի քաղաքաշինության բնագավառում, ինչպես նաև ապագա ճարտարապետների ուսումնակրթական գործում ունեցած մեծ ներդրումը` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն իր հարգանքի տուրքն է մատուցում անվանի և վաստակաշատ ճարտարապետներին:

Համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ` 2013 թ. մայիսի 16-ին ճարտարապետական նախագծման վերանորոգված և արդիականացված լսարանը կանվանակոչվի հանրաճանաչ ճարտարապետական եռյակի` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչատրյանի և Հրաչյա Պողոսյանի անուններով:
Այս երեք անուները ճարտարապետական ողջ համայնքում ասոցացվում են ժամանակակից ճարտարապետության հիմնադրման հետ, որը սկիզբ առավ 60-ականներին: Ճարտարապետական եռյակի ստեղծագործական երևակայությունը մարմնավորվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի (Ծիծեռնակաբերդ), «Ռոսիա» կինոթատրոնի, «Զվարթնոց» օդանավակայանի, Երիտասարդական պալատի, Մարզահամերգային համալիրի կառույցներում: Նրանց ստեղծագործական աշխատանքի արդյունքն է նաև Աբովյան քաղաքի հատակագիծը և այլն:
Հայաստանի սահմաններից դուրս` Փարիզի «Տետ դը Ֆրանս» միջազգային տեղեկատվական կենտրոնի և Դյուբուա հարթակում, ժամանակակից արվեստի կենտրոնի նախագծերը բարձր են գնահատվել միջազգային մրցույթներում:
Լսարանի բացմանը ներկա էին ճարտարապետների միության նախագահը, ճարտարապետության ազգային թանգարանի տնօրենը, մեծանուն ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը և Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչատրյանի ընտանիքների անդամները և ճարտարապետության ոլորտի այլ նշանավոր դեմքեր: Ներկաները իրենց խոսքում նշեցին մեծանուն եռյակի ավանդը ոչ միայն հայկական, այլև միջազգային ճարտարապետության մեջ: Իրենց խոսքում նրանք հիշեցին, որ այս եռյակի ընկերության 50 տարին լրանում է 2013-ին. այն ձևավորվել է 1963 թվականին:
Մեծանուն ճարտարապետներին հավերժացնելու գաղափարի մեջ իր որոշակի ներդրումն ունի Մոսկվայի «ՎԵԿ» ընկերության ղեկավար, ճարտարապետ, ԵՃՇՊՀ-ի շրջանավարտ Վահագն Վերմիշյանը, որի աջակցությամբ վերանորոգվել և արդիականացվել է ճարտարապետական նախագծման լսարանը: Ճարտարապետի համագործակցությունն իր հարազատ համալսարանի հետ շուրջ 6 տարվա պատմություն ունի:


ԵՃՇՊՀ լրատվական ծառայություն
16 մայիսի 2013

Դիտվել է՝ 3117

Մեկնաբանություններ