Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ՀՀ առողջապահության նախարարը առաջարկել է վերանայել ուռուցքաբանության ոլորտի նոր ծրագիրը

ՀՀ առողջապահության նախարարը առաջարկել է վերանայել ուռուցքաբանության ոլորտի նոր ծրագիրը
13.05.2013 | 17:30

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է Եվրամիությունում PCD-ի (Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում հասարակական կազմակերպություն) լիազոր անդամ Այծեմիկ Ասատրյանին, ով միաժամանակ համակարգում է «հայ–ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագիրը։ Այծեմիկ Ասատրյանը նախարարին ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում մինչև այժմ իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները և տեղեկացրել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնին նվիրաբերված սարքերի ու սարքավորումների փոխադրումն ապահովել է Ֆրանսիայի հայ բժիշկների միությունը (UMAF), իսկ գործարկումը կատարել են նվիրատուների ինժեներները։ Նա շեշտել է, որ այժմ բարեգործական իրենց ծրագրերն ընդլայնելու նոր հնարավորություն է ստեղծվել, քանի որ PCD-ն Կովկասում արդեն պաշտոնական ներկայացուցիչ ունի։

Հանդիպման ժամանակ,Այծեմիկ Ասատրյանը նաև նշել է, որ PCD-ն, նախկինի պես գործունեություն ծավալելով հիմնականում բժշկական-գիտական և տեխնիկական ուղղվածությամբ, հակաքաղցկեղային կընդլայնի ծրագիրը՝ ստեղծելով ժամանակակից լաբորատոր համակարգ, ինչը կնպաստի ախտորոշման մեթոդների բարելավմանը։ Առողջապահության նախարարն իր գոհունակությունն է հայտնել անցած երեք տարիների ընթացքում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ իրականացված ծրագրերի առթիվ։

Դերենիկ Դումանյանն իր հյուրին ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում երկրում սկսված ծրագիրը՝ անդրադառնալով ինչպես Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի կառուցմանը, արյունաբանական կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման տարածաշրջանում առաջին բաժանմունքի ստեղծմանը, այնպես էլ, Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրով սկրինինգ ծրագրերի իրականացմանը։ Նախարար Դումանյանը կարևորել է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում ռադիոիզոտոպների արտադրության հիմնումը, որը բեկում կմտցնի ուռուցքաբանության զարգացման գործում:

«Կարծում եմ ճիշտ կլինի, որ, հաշվի առնելով Հայաստանում պետականորեն իրականացվող ծրագրերը, մեր համատեղ աշխատանքները սկսենք ուռուցքաբանության ռազմավարության ծրագրի վերանայումից, դրանում ընդգրկելով թե՛ ախտորոշման հզորացումը, թե՛ կառուցվածքային բարեփոխումները և թե՛ հեռանակարները։ PCD-ն կասի, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, մենք էլ մեր հերթին կներկայացնենք մեր կարիքները»,-ասել է նախարարը։

Քննարկվել են նաև հետագա համագործակցության ոլորտներն ու ապագա այլ ծրագրեր։

Այծեմիկ Ասատրյանը նշել է, որ այժմ Եվրամիության կողմից առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվել ոչ կառավարական բարեգործական ծրագրերի իրականացման համար, ինչն առավել լավ հնարավորություն է ստեղծում նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար։

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ