Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 
  • Անպտղությամբ տառապում են հիմնականում տղամարդիկ

    Անպտղությամբ տառապում են հիմնականում տղամարդիկ

    05.03.2013| 16:48
    Հայաստանում տղամարդկանց շրջանում անպտղության աճ է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա ՀԱԿՈԲՅԱՆԸ, նշելով, որ այդ եզրահանգմանն են եկել ելնելով վերջին տարիներին արական սեռի ավելի մեծ թվով ներկայացուցիչների բժշկի դիմելու հանգամանքից: Հայաստանում անպտղության աճի պատճառը, ըստ սեքսապաթոլոգի, 90-ականների մեր ազգաբնակչության ապրելակերպն էր` սթրեսները, թերսնուցումը, պատվաստումների թերացումը, ինչը անդրադարձավ այդ շրջանում հասունացման տարիքում գտնող պատանիների առողջության վրա:
  • Հիպոկրատի երդումը մոռացված չէ

    Հիպոկրատի երդումը մոռացված չէ

    04.03.2013| 16:19
    «Հոգատարության, մասնագիտական բարձր պատրաստվածության և աշխատանքների ճիշտ կազմակերպման հատկանիշներով է օժտված թիվ 18 պոլիկլինիկայի տնօրեն Գագիկ Պետրոսյանը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց 85-ամյա, երկրորդ կարգի հաշմանդամ Վոլոդյա Աթանեսյանը, նշելով, որ բժիշկն առաջնահերթ ընդունում է հաշմանդամներին, ծերերին, հետո մյուս այցելուներին, ու խնդրեց, որ իր այս երախտիքի խոսքը, եթե հնարավոր է, տեղ գտնի «Իրատես de facto»-ում։
  • ՄԻԱՎ վարակակիր աղջնակը բուժվել է

    ՄԻԱՎ վարակակիր աղջնակը բուժվել է

    04.03.2013| 11:58
    ՄԻԱՎ վարակով ծնված աղջկան հաջողվել է բուժել դեղային թերապիայի միջոցով։ Այդ մասին հայտարարել են Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտողները։ Ինչպես հայտնել են գիտնականները, դեղամիջոցներ երեխային տվել են շատ վաղ շրջանում։ Երեխան այժմ 2,5 տարեկան է։ Նա արդեն 1 տարի դեղեր չի ընդունում և շատ առողջ տեսք ունի։ Եթե աղջիկը հետագայում բողոքներ չունենա, ապա նա կդառնա պատմության մեջ երկրորդ մարդը, ով բուժվել է ՄԻԱՎ վարակից։
  • Նախարարը խոսքի տերն էր

    Նախարարը խոսքի տերն էր

    28.02.2013| 17:42
    Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս խորհրդակցություն է հրավիրել, որում քննարկվել է ատամնաբույժների մասով «Արտոնագրային վճարի մասին» օրենքում ռենտգեն և ատամնատեխնիկական բույժսպասարկման սահմանված գների նվազեցման հարցը, որն էլ հաստատվել է։
  • Հանրապետությունում շուրջ 60 երեխա տառապում է հազվադեպ հիվանդություններով

    Հանրապետությունում շուրջ 60 երեխա տառապում է հազվադեպ հիվանդություններով

    28.02.2013| 16:31
    Փետրվարի 28-ը հազվադեպ հիվանդությունների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ «Նոյան տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված ոլորտի խնդիրներին:
  • Խոզագրիպը կարող է և խոզություն չանել

    Խոզագրիպը կարող է և խոզություն չանել

    21.02.2013| 20:30
    Խոզագրիպը մահացու չէ, եթե ժամանակին դիմեն բուժօգնության, փաստում է առողջապահության միջազգային կազմակերպությունը, նշելով. «Ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից, դեռևս 2010 թվականից, այսպես կոչված, խոզագրիպը` գրիպի Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակը, դասվում է մարդկային սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին»:
  • Հայաստանում տարեկան 80-90 երեխայի մոտ քաղցկեղի ախտանիշ է հայտնաբերվում

    Հայաստանում տարեկան 80-90 երեխայի մոտ քաղցկեղի ախտանիշ է հայտնաբերվում

    15.02.2013| 17:31
    Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: 2001-ից սկսկած, աշխարհի ավելի քան 40 երկրներում այս օրը նշում են որպես քաղցկեղով հիվանդ երեխաների օր, ակտիվիստները տեղեկատվական տարբեր ակցիաներ են իրականացնում` կոչ անելով մարդկանց օգնություն ցուցաբերել` արյուն հանձնել կամ բարեգործական հիմնադրամներում ներդրումներ կատարել: Այս թեմայով այսօր մամլո ասուլիս էին հրավիրել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, մանկական ուռուցքաբանության և քիմիա բաժանմունքի ղեկավար Գրիգոր ԲԱԴԱԼՅԱՆԸ և ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն ՏԱՆԱՆՅԱՆԸ:
  • Քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծ է կանանց մոտ

    Քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծ է կանանց մոտ

    15.02.2013| 16:54
    Քաղցկեղի առաջացման ռիսկերից են ստրեսները, ծխախոտը, ժառանգականությունը, որոնց պարագայում մեծանում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը:
  • Բեկոնով կամ երշիկով սենդվիչները վնասում են օրգանիզմը

    Բեկոնով կամ երշիկով սենդվիչները վնասում են օրգանիզմը

    08.02.2013| 17:13
    Պարզվում է` առողջությանը մեծ վնաս կարող է հասցնել ամենասովորական նախաճաշը: Եթե մի տևական ժամանակ ամեն առավոտ ուտես բեկոնով կամ երշիկով սենդվիչներ, մեծ ռիսկի ենթարկած կլինես օրգանիզմդ:
  • Գրիպ էլ կա, գրիպ էլ

    Գրիպ էլ կա, գրիպ էլ

    06.02.2013| 18:06
    ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա ԲԱԲԱՅԱՆԻ տեղեկացմամբ` 2012-ին ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է բոտուլիզմի 22 դեպք` 37 տուժածով: Դեպքերից 3-ը Երևանում է գրանցվել, մնացածը՝ մարզերում։ 2013-ի առաջին ամսվա ընթացքում արդեն 10 դեպք է գրանցվել. սա, ըստ մասնագետի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր ցուցանիշ է: