ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Русский «պլան» - самый лучший план

Русский «պլան» - самый лучший план
07.10.2008 | 00:00

«ՄՈ՜ԳԱԿԱՆ Է»
Ստալինի մասին հայտնի մի անեկդոտ կար՝ Մեծ հայրենականի մոտիվներով։ Գենշտաբում գեներալիսիմուսն ու գեներալները վճռական ճակատամարտերից մեկի հավանական տարբերակներն են քննարկում։ Վերջին խոսքը, բնականաբար, Իոսիֆ Վիսարիոնովիչինն է։ «Կոբան» լցնում է իր անբաժան ծխամորճը հայտնի «թութունով», դանդաղ ու հանդիսավոր ներս քաշում ծուխն ու նույնքան տպավորիչ ակցենտով հատ-հատ արտաբերում. «Я всю ночь курил и пришел к выводу, что план Жукова - самый лучший план».
Ինչ կապ ունի այս անեկդոտը մեր օրերի հե՞տ։ Պատկերացրեք՝ շատ ուղղակի կապ։ Հատկապես՝ Սերգեյ Լավրովի վերջին այցի մշուշոտ լույսի ներքո, մասնավորապես՝ ղարաբաղյան խնդրի համատեքստում։ Փաստորեն, այն նույն ժամանակ, երբ ԵԱՀԿ «գենշտաբում» Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ու Ամերիկան ԼՂՀ հակամարտության կարգավորման եռակողմ պլան են մտմտում՝ մեդվեդևյան Ռուսաստանի արջային ամբիցիաները չվիրավորելու նրբին սցենարով, ինքը՝ Ռուսաստանը, դիվանագիտական իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, սեպարատ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ «наш план - самый лучший план» տարբերակով։ Եթե հավատալու լինենք դիվանագիտական խողովակներով սպրդած տեղեկատվությանը, ռուսական պլանի բովանդակությունը կարելի է շարադրել մի քանի կետով. ա) հայկական զորքերը տեղաբաշխվում են բուն Ղարաբաղի տարածքում, իսկ հայ-ադրբեջանական շփման գոտու ողջ երկայնքով, ներառյալ Լաչինի միջանցքը, տեղակայվում է ռուսական զինուժը։ բ) Լաչինի միջանցքն անցնում է Ադրբեջանի իրավասության տակ, պայմանով, որ ռուսական զորքերն ապահովում են մարդկանց և բեռնափոխադրումների անվտանգությունը։ գ) Հայկական զորամիավորումներն աստիճանաբար դուրս են բերվում Ղարաբաղից՝ իրենց տեղը զիջելով ԼՂՀ ոստիկանական ստորաբաժանումներին։ դ) ԼՂՀ կարգավիճակի հարցը քննարկվում է նպատակահարմար պահի։
Ինչպես համոզվեցիք՝ «փառահեղ պլան» է։ Նախագահամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ այս «պլանը» շշմեցուցիչ ազդեցություն է ունեցել ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկու գերտերությունների վրա, որոնց Ռուսաստանը հույս ունի համոզել, թե հակամարտության կարգավորման առաջարկվող տարբերակը բխում է բոլորի շահերից։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 10286

Մեկնաբանություններ